Պատասխանատու բիզնեսը երբեք չի կարող ընդդիմանալ կոռուպցիայի դեմ պայքարին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով հարցին, թե բիզնեսը հակազդեցություն ցույց կտա՞ իրական սեփականատերերի բացահայտման պարտադրանքին:
«Այն բիզնեսը, որը ցանկանում է գործել կոռուպցիոն միջավայրում, միգուցե հակազդեցություն ցույցտա, բայց այդ հակազդեցությունն անարդյունավետ է, որովհետեւ խաղի կանոնները, իրապես, սահմանում է պետությունը: Այդ խաղի կանոններն արդար են եւ հավասար են բոլորի համար»,-ընդգծեց նա: