News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեզ քննադատում են, ասում են՝ սոցիալական անարդարություն է, ինչու եք բարձր աշխատավարձ ստացողներին նույն չափով եկամտային հարկ հարկում,  ցածր ստացողին էլ. մենք ասում ենք, որ դա մեզ համար գաղափարական հարց է։ Այս մասին սեպտեմբերի 23-ին, Սիլիկոնյան հովիտում աշխատող հայերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մեզ ասում են օլիգարխներին եք դրանով աջակցում, մենք ասում ենք նախ՝ Հայաստանում ոչ մեկն աշխատավարձով օլիգարխ չի դարձել, երկրորդը՝ մենք ասում ենք՝  եթե մարդը բարձր աշխատավարձ է ստանում, նշանակում է ինքը գնացել է 5-7 տարի չարչարվել, կրթություն է ստացել»,–նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ կրթությունը խրախուսելու նպատակով է նաեւ եկամտային հարկը համահարթեցվել. «Երբ ասում ենք կրթությունը ցանկանում ենք դառնա ազգային ապրելակերպ, նաեւ այս քայլով ենք ուզում քաջալերել քաղաքացուն, ասենք հարգելի քաղաքացի, քանի որ դու քո տարիները օգտագործել ես, կրթություն ես ստացել, չես գնացել քեֆ անելու կամ «բեսեդկում» նարդի խաղալու, եւ այլն, չնայած նարդի խաղալուն ես դեմ չեմ, այլ ժամանակը օգտագործել ես կրթություն ես ստացել, պետությունը այս 13 տոկոսը, կամ 8 տոկոսը կամ 5 տոկոսը վերադարձնում է քեզ, քեզ շնորհակալություն ասելով, որ դու ստացել ես այս մակարդակի կրթություն, որովհետեւ այդ մակարդակի կրթություն ստանալով ազգին եւ պետությանը շատ մեծ ծառայություն ես մատուցել, կառավարությունը ուզում է վճարել դրա դիմաց»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻՊ դիրքորոշումը՝ «Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
Ի գիտություն ընդունելով իրավասու գերատեսչության պատրաստակամությունը հանրային քննարկումներ կազմակերպելու առնչությամբ` Պաշտպանն ընդգծում է, որ...
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Ամենաշատ