Ադրբեջանից զինծառայողի մարմինը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ դուրս է բերվել Արցախի եւ Ադրբեջանի շփման գծից։

«Երեկ կողմերի խնդրանքով եւ համաձայնությամբ  ԿԽՄԿ-ն որպես չեզոք միջնորդ մասնակցել է շփման գծից զոհվածի դին դուրս բերելու գործողությանը»,- NEWS.am-ին տեղեկացրել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցային ծրագրերի ղեկավար Զարա Ամատունին։

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր դիվերսիոն ներթափանցման կասեցման մասին, որի ժամանակ զոհվել էր ադրբեջանցի զինծառայող։ Ի պատասխան՝ Ադրբեջանը շտապել էր հայտարարել, որ զինվոր Ռամին Աբդուլռահմանովը մոլորվել է եւ սպանվել։