News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում գիտության գործնական նշանակությունը պետք է արձանագրվի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24-ին, Սիլիկոնյան հովիտում աշխատող հայերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Գիտության զարգացման համար շատ կարեւոր է, որ Հայաստանի տնտեսությունը գիտությանը խնդիրներ առաջադրի։ Օրինակ, ես որ գնացի Գորայք գյուղ, այնտեղ կար մի քիմիկոս, որը աշխատում էր այդ գյուղի այն լաբորատորիայում, որ ստեղծել էր «Լիդիան» ընկերությունը, որտեղ փորձարկվում էր պասիվ մաքրման կայանը։ Ես նկատի ունեմ, որ երբ Հայաստանում կա քիմիկոսի պահանջ... պարտադիր չի «Լիդիանը» լինի, թե Ամուլսարը, բայց խնդիրն այն է՝ ՀՀ տնտեսությունը գիտությանը խնդիրներ առաջադրում է, թե չէ, դա պահանջված է, թե չէ»,–նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ եթե տնտեսությունը գիտությանը խնդիրներ չի առաջադրում, բարձրագույն կրթությունն էլ է դառնում անիմաստ. «Եթե մենք կառուցենք տնտեսություն, որտեղ գիտությանը հարցեր կունենա, մենք գիտություն կունենանք, հակառակ պարագայում նույնիսկ բարձրագույն կրթությունը կդառնա անիմաստ։ Եթե մենք մարդուն տալիս ենք բավարար մակարդակի  բարձրագույն կրթություն, բայց չենք ապահովում աշխատանքով, նա կարտագաղթի։ Ստացվելու է, որ կրթությունը ՀՀ–ում արտագաղթին նպաստող գործոն է։ Գիտությունը զարգանում է այն երկրում, որտեղ տնտեսությունը հարց է տալիս՝ գիտությո՛ւն ջան, սա ո՞նց լուծեմ, տնտեսությունը պիտի հարց տա՝ գիտությո՛ւն ջան, ես համ ուզում եմ ոսկի ունենամ, համ ուզում եմ մարդկանց ու բնությանը վնաս չտամ։

Իսկ այսօր հանրային դիսկուրսը երբ ասում են՝ կամ պիտի հանք լինի, կամ կյանք լինի, սա պրիմիտիվ մոտեցում է, նշանակում է մենք չենք ուզում բարդ խնդիրներ լուծել, սա նշանակում է մենք չենք ուզում մեր երկրում գիտություն լինի, եթե ուզում ենք պարզ խնդիրներ լուծել, մեզ գիտություն պետք չէ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ