News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը, Կրթական քաղաքացիական նախաձեռնության,  ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարարության եւ «Դասավանդիր, Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ սկսում է աշխատաժողովների շարք` ուսուցիչների եւ տնօրենների համար:

«Բազմակարծիք կրթական համակարգի զարգացում» ծրագրի շրջանակում արդեն մեկնարկել են տնօրենների եւ ուսուցիչների վերապատրաստման եռօրյա աշխատաժողովները:

Դասընթացի մասնակիցները ձեռք կբերեն կրթության բովանդակության եւ նպատակների, բազմակարծիք ու մասնակցային  դպրոցական մշակույթի եւ կոմպետենցիաների ձեւավորմանն ուղղված  հիմնարար գիտելիքներ: Դասընթացների բովանդակության մեջ ներառված են գործնական հմտություններ, ուսուցման եւ գնահատման նոր մեթոդների, փափուկ հմտությունների զարգացման, աշակերտների կարծիքի եւ հետադարձ կապի ամրապնդմամբ` մասնակցային դասի, քննադատական մտածողության եւ այլ թեմաների վերաբերյալ: Դասընթացին մասնակցող ուսուցիչները ընտրված դպրոցներում կվարեն փորձնական դասեր` շեշտը դնելով կոմպետեցիաների զարգացման վրա, իսկ տնօրենները կկատարեն  արդյունավետության գնահատում:

Առաջին փուլի դասընթացներն անցկացվում են Երեւանի թիվ 198 ավագ դպրոցում` սեպտեմբերի 23-25-ը եւ  Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցում` սեպտեմբերի 26-28-ը: Ծրագրի մասնակիցները ձեռքբերված հմտությունները հետագայում կփոխանցեն կրթական համակարգի մյուս շահառուներին:

Սովորաբար նման հանդիպումները պատրաստվում են: Ոտքի վրա հանդիպման արդյունավետությունն ինձ համար այնքան էլ հասկանալի չէ: Ես չեմ ուզում բացառել, բայց քանի որ որեւէ նախապատրաստական աշխատանք։ չի տարվել բարձր մակարդակի հանդիպման, կարծում եմ՝ դեռեւս վաղաժամ է:

Միաժամանակ շատ կարեւորում եմ ԱԳ նախարարների մակարդակով հանդիպումը, որը որոշակի դադարից հետո հնարավորություն կտա ճշգրտելու մեր մոտեցումները, մեր սպասելիքները: Փորձենք լսել, թե արդյոք կա՞ որոշակի փոփոխություն պաշտոնական Բաքվի դիրքորոշումներում: Հույս ունեմ, որ այն կարող է նպաստել առաջնորդների հանդիպմանը, բայց այս պահին դրա մասին խոսելը դեռեւս վաղ է:

Տպել
Ամենաշատ