News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Եվրադատարանը որոշում է կայացրել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի դեմ պատժամիջոցների չեղարկման մասին: Այս մասին Facebook-ում գրել է նրա մամուլի խոսնակ Յուրի Կիրասիրը, հաղորդում է Lenta-ն:

Կիրասիրի խոսքով՝ որոշումն ընդունվել է սեպտեմբերի 24-ին: Նա նշել է, որ տվյալ իրադարձությունը կարեւոր քայլ է նախկին նախագահի վերականգնման ուղղությամբ եւ հաստատում է Ուկրաինայի եւ Եվրամիության կողմից նրա քաղաքական հետապնդման անօրինականությունը:

Նախկին նախագահի փաստաբանը հիշեցրել է, որ վերջին 5 տարիների ընթացքում, մինչ Ուկրաինայի ղեկավարությունը «կեղծում էր Յանուկովիչի հանցանքների մասին նյութերը», Եվրամիության բոլոր երկրները հաստատեցին երկրի նախկին նախագահի անունով բանկային հաշիվների բացակայությունը:

Բացի այդ, Կիրասիրը հիշատակել է 2014-ին Եվրամայդանի ժամանակ զանգվածային սպանությունների կազմակերպման գործի մասին՝ նշելով, որ այդ իրադարձություններին Յանուկովիչի ներգրավվածությունը չի ապացուցվել: Եվ, հակառակը, վկայություններ են հայտնվել այն մասին, որ այդ հանցանքներին ներգրավված են եղել բողոքի ակցիայի առաջնորդները:

Նա նաեւ նշել է, որ Յանուկովիչի փաստաբանները կհասնեն նրա քաղաքական հետապնդմանը եւ նրա նկատմամբ կեղծումներին ներգրավված անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Յանուկովիչը մտադիր է Ուկրաինա վերադառնալ: Հայրենիք վերադառնալուց հետո  նա կարող է բանտում հայտնվել. այժմ նրա փաստաբանները զբաղվում են այդ հարցով:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ