News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սիրիայի Արաբական Հանրապետությունում հայկական հումանիտար խմբի սակրավորները Հալեպ նահանգի Ալ Հուսեյնիա բնակավայրի տարածքում գտնվող երկու ականադաշտ ամբողջությամբ ականազերծել են։ Այս մասին  Սիրիայից NEWS.am–ին հայտնեց Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանը։

Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, տեղի է ունեցել պաշտոնական միջոցառում, որի ընթացքում  հայ մասնագետներն ու Հալեպի նահանգապետարանի ներկայացուցիչներն իրականացրել են տեղազննում, որից հետո Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի տնօրեն Ռուբեն Առաքելյանը Հալեպի փոխնահանգապետ Կումեթ Ասի ալ Շեյխին է հանձնել հավաստագրերը։ Համաձայն դրանց՝ համար 1 և համար 2 վտանգավոր տարածքներն ականազերծված են, մաքրված և ստուգազննված։ Հանձնման վկայականով նշված տարածքներն անվտանգ են և պիտանի հետագա նպատակային օգտագործման համար։ Մաքրված երկու ականադաշտերը կազմում են 90 հազար քառակուսի մետր, սակրավորներն աշխատանքների ընթացքում նշված հատվածից ավելի քան 50 հատ պատերազմի պայթուցիկ մնացորդ են հայտնաբերել։  Սիրիական կողմն իր խորին երախտագիտությունն է հայտնել եղբայրական ժողովրդին՝ կյանքեր փրկելու և մեծագույն աջակցության համար՝ նշելով, որ պատմական օր է, որը ևս մեկ անգամ ամրագրում է երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը։ Միջոցառման ավարտին կողմերը փոխանակվել են հուշանվերներով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ