News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

Armlur.am կայքի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանը ժամը 18։55-ին ծանուցում է ստացել վկայի կարգավիճակով վաղը Քննչական կոմիտեում հարցաքննվելու համար. ծանուցագիրը ստացել է առձեռն քննիչի կողմից: Այս մասին Քնար Մանուկյանը հայտնել է 168.am-ի հետ զրույցում։

«Վաղն առավոտյան սույն գործի շրջանակներում կմասնակցեմ հարցաքննության, սակայն աղբյուր, բնականաբար, չեմ բացահայտելու»,- ասել է նա։

Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանը ևս հաստատել է, որ ծանուցագիր է ստացել և չի պատրաստվում տեղեկատվության աղբյուրը բացահայտել։

Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել էր, որ գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն»՝ ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար:

 

Տպել
Ամենաշատ