News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին խայտառակություն է որակել Սաուդյան Արաբիայի վրա հրթիռային հարձակումը հետ մղելու ամերիկյան հակահրթիռային եւ հակաօդային համակարգերի անկարողությունը եւ հայտարարել է, որ ԱՄՆ հետախուզությունը դրա մասին նախօրոք ոչ մի բան չգիտեր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այդ ամբողջ փողը, որ ԱՄՆ-ից գալիս է պաշտպանական համակարգերի, սպառազինության, ամբողջ Սաուդյան Արաբիայում, Արաբական թերակղզում տեղակայված ռադարների համար. ինչո՞ւ դրանք չկարողացան կանխել այդ հրթիռների ընկնելը թիրախների վրա: Ի՞նչ իմաստ ուներ այդ բոլոր Patriot հակահրթիռային համակարգերի տեղակայումը»,- ասել է Ռոհանին Fox News-ի հետ հարցազրույցում:

«Նույնիսկ եթե ընդունենք (Իրանի մասնակցության վերաբերյալ) ԱՄՆ բոլոր մեղադրանքները, ապա դա ԱՄՆ-ի համար ավելի մեծ խայտառակություն կլինի, եւ նա պետք է պատասխանի, թե ինչու չկարողացավ այդ հրթիռները կասեցնել եւ որսալ»,- հավելել է Իրանի նախագահը:

Նա նշել է, որ եմենցի ապստամբ հուսիները սպառազինության «անչափ առաջավոր» համակարգեր ունեն:

Ռոհանին նաեւ հայտարարել է, որ ամերիկյան հետախուզությունը պատրաստվող հարձակմանն անտեղյակ էր:

«Ինչո՞ւ ԱՄՆ հետախուզական գերատեսչությունները, որոնք ամերիկացի հարկատուների հաշվին խոշոր բյուջեներ են ստանում բացարձակապես տեղյակ չէին եմենցիների այս ռազմական հնարավորությունների մասին: Սրան պետք է պատասխանել: Ամերիկան պետք է ասի, թե ինչու է տարածաշրջանում այդքան շատ զենք վաճառում: Ինչո՞ւ չի կարողանում պարզել, որտեղից է դա (հարձակումը) իրականացվել: Այնուհետեւ ապացույցները ցույց տա»,- ասել է Իրանի նախագահը:

Եմենցի ապստամբ հուսիները, որոնց դեմ մարտնչում է արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, հայտարարել են, որ թագավորության նավթագործարանները սեպտեմբերի 14-ին անօդաչու թռչող սարքերով գրոհել են իրենց շարժման մարտիկները։ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ չկա Եմենից գրոհի որեւէ ապացույց եւ հարձակման մեջ մեղադրել էր Իրանին։ Արաբական կոալիցիան՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ, նույնպես կարծում է, որ Թեհրանն է մեղավոր գրոհների մեջ։ Իրանը հերքում իրեն ուղղված մեղադրանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպայում 11-ից 15 տարեկան գրեթե յուրաքանչյուր վեցերորդ երեխան կիբերհարձակման է ենթարկվում
ՄԱԿ-ի գործակալությունը նշել է, որ համաճարակը փոխել է դեռահասների պահվածքը միմյանց նկատմամբ...
Գազայի հատվածում մեծ և աճող անհանգստություն կա. Ամերիկացի դիվանագետ
«Իսրայելցիները տեսան այս բանաձևը և դա նրանց դուր չեկավ...
ՄԱԿ-ի զեկուցողը ենթադրել է, որ Իսրայելը պաղեստինցիների ցեղասպանություն է իրականացնում
Կան համոզիչ հիմքեր ենթադրելու, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում...
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել ռեպարացիաներ վճարել ստրկության համար
Գուտերիշը ռեպարացիաների վճարման կոչ է արել...
ՀԱՄԱՍ-ը շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ին, իսկ Իսրայելը որոշել է շարունակել պատերազմը
ՀԱՄԱՍ-ն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին...
ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է անում անհապաղ հրադադար հաստատել Գազայում. ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հակասությունները աճում են
Այն, որ ԱՄՆ-ն չի արգելափակել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ներկայիս բանաձեւը...
Ամենաշատ