News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանում սկսվել է ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավար կազմի հավաքը: Նիստին մասնակցում են 8 պետությունների պատվիրակություններ՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ՌԴ-ի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, Մոլդովայի, կանոնադրական մարմինների, մաքսային ծառայությունների ՄԱԿ ներկայացուցիչները:

ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար, ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը նիստը բացելով ՝ նշեց, որ խնդրի ուսումնասիրությունների արդյունքներով, որը կարող է վերաճել սպառնալիքի, դա «քնած բջիջների ցանցի», անձանց խմբերի ձեւավորումն է, որոնք վերադարձել են մարտական գործողությունների գոտիներից, եւ ահաբեկչական գործունեությանը ներգրավված անձինք, արդարադատությունից խուսափող անձանց նույնականացումը: Նովիկովն արձանագրեց, որ նկատվում է ահաբեկչական խմբավորումների մեծ հետաքրքրություն վառելիքաէներգետիկ կառույցների հանդեպ: Նա որպես օրինակ բերեց Սաուդյան Արաբիայի համալիրների վրա վերջերս անօդաչուներով իրագործված հարձակումները: Նովիկովն այս կապակցությամբ հիշեցրեց, որ ԱՊՀ երկրները տնօրինում են նավթի համաշխարհային պաշարների մոտ 8 տոկոսը եւ գազի մոտ մեկ երրորդը: Նովիկովը նշեց, որ ԱՊՀ համալիրները միմյանց հետ կապված են: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է վերացնել պաշտպանության թույլ տեղերը, համատեղ մշակել ահաբեկիչների եւ ծայրահեղականների հարձակումներից ՎԷՀ օբյեկտների պաշտպանության միասնական մեխանիզմներ: Առաջնահերթ խնդիր է հարձակումների նախապատրաստման նշանների հայտնաբերումը: Նիստի արդյունքներով կներկայացվեն հանձնարարականներ:

Հավաքի ընթացքում տեղի կունենա զորավարժությունների առաջին փուլի արդյունքների ամփոփում:

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, Հայաստանում ընթանում է ԱՊՀ պետությունների «Արարատ-հակաահաբեկչություն-2019» համատեղ հակաահաբեկչական զորավարժությունը: Այն անցկացվել է Համագործակցության 7 պետությունների տարածքներում եւ նվիրված է վառելիքաէներգետիկ համալիրի օբյեկտների անվտանգության ապահովմանը:

Երկրորդ կեսին «Գազպրոմ-Արմենիայի» տարածքում տեղի կունենա զորավարժությունների գործնական մասը: Վաղը զորավարժությունները կշարունակվեն մարշալ Բաղրամյանի անվան հրաձգարանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ