News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին տարիների իրադարձությունները վկայում են միջազգային ասպարեզում ահաբեկչական կազմակերպությունների շարունակվող ակտիվացման մասին։ Այս մասին ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության եւ հատուկ ծառայությունների հակաահաբեկչական մարմինների ղեկավար կազմի հավաքի բացման ժամանակ։

Նրա խոսքով՝ ելնելով դրանից, ահաբեկչությունը եւ ծայրահեղականությունը նախկինի պես մնում են հիմնական սպառնալիքների շարքում։ Փորձագետների գնահատմամբ՝ առաջիկա տարիներին ահաբեկչական կազմակերպությունների ակտիվության նվազում չի կանխատեսվում։ «Չնայած ներկայում Հայաստանի տարածքի հանդեպ կոնկրետ ահաբեկչական ձգտումներ բացահայտված չեն, այնուամենայնիվ, հաշվի առնելով երկրի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները եւ դրանով պայմանավորված՝ հնարավոր տարածաշրջանային գործընթացներին ներգրավվելու հեռանկարները, չի կարելի բացառել, որ միջազգային ահաբեկչական կազմակերպությունները կարող են Հայաստանն ընտրել որպես գրոհի թիրախ»,- նշել է Մարտիրոսյանը։

Նա առաջարկել է, որ նման միտումների բացահայտման նպատակով՝ ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի եւ գործընկերների ակտիվ համագործակցությամբ  կատարվում է սպառնալիքների պարբերական վերլուծություն։ Հատուկ ուշադրություն է դարձվում կրիտիկական կարեւոր ենթակառուցվածքի օբյեկտների, այդ թվում վառելիքաէներգետիկ համալիրի պաշտպանությանը։ Հենց դրանով է բացատրվում «Արարատ-հակատեռոր 2019» զորավարժությունների մտահղացումը։

Որպես զորավարժությունների անմիջական օբյեկտ ընտրվել են կրիտիկական կարեւոր օբյեկտների տեղակայման շրջանները։ Ըստ նախնական մտահղացման՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների «քնած օղակները» նախատեսում են խախտել վառելիքաէներգետիկ ենթակառուցվածքը եւ ապակայունացնել իրավիճակը հանրապետությունում։

Մարտիրոսյանը հիշեցրել է, որ նման մասշտաբի զորավարժություններ Հայաստանում առաջին անգամ չէ, որ իրականացվում են։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ