News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Դա շատ կարեւոր աշխատաժողով էր հայկական կողմի համար։ Ինձանից բացի պատվիրակությունում ներկայացված էին ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները։ Այս մասին սեպտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ-ում համատեղ մամուլի ասուլիսում ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Գայանե Աբրահամյանը՝ ամփոփելով ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ միջազգային խորհրդարանական աշխատաժողովին հայկական պատվիրակության մասնակցության արդյունքները։

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը աշխատաժողովում ներկայացնում էր Աննա Կոստանյանը, իսկ «Բարգավաճ Հայաստանը»՝ Շաքե Իսայանը։

Աբրահամյանը նշեց, որ աշխատաժողովի ընթացքում քննարկվել են ԶԼՄ ներկայացուցիչների պաշտպանության ապահովման հարցերը, ինչպես նաեւ ֆեյք նորությունների դեմ պայքարը, որը, պատգամավորի խոսքով, ամբողջ աշխարհում արդեն ընկալվում է որպես իրական եւ միանգամայն լուրջ սպառնալիք ազգային անվտանգությանն ու ժողովրդավարությանը։

Աշխատաժողովին, ինչպես նշեց Աբրահամյանը, մասնակցում էին Բրազիլիայի, Բելգիայի, Կանադայի, Գերմանիայի, Ռումինիայի, Լատվիայի, Նոր Զելանդիայի, Սերբիայի, Բահրեյնի, Քենիայի, Մեծ Բրիտանիայի եւ Հայաստանի խորհրդարանների ներկայացուցիչներ։

«Աշխատաժողովի մասնակիցներ էին ոչ միայն պատգամավորներ եւ սենատորներ, այլեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, փորձագետներ ակադեմիական, լրագրողական եւ իրավական ոլորտներից, որոնք բավական հարուստ, լուրջ միջազգային փորձ ունեին։ Նրանց մեջ էին նաեւ բավական հայտնի լրագրողներ»,- ասել է խորհրդարանականը։

Ինչպես խոստովանեց ինքը՝ Աբրահամյանը, այս հանդիպումը բավական դրական է ազդել իր վրա, եւ հիմա նա պատրաստվում է նախաձեռնել օրինագիծ «ԶԼՄ գործունեության մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին։

«Առաջիկայում կձեւավորվի աշխատանքային խումբ, քանի որ 2003 թավականից «Լրատվամիջոցների գործունեության մասին» օրենքում ոչ մի շտկում չի կատարվել, եւ այս առումով լուրջ բացթողումներ են եղել: Մեզ սպասվում է բավականին մեծ եւ բարդ աշխատանք»,- հայտնեց պատգամավորը:

Աբրահամյանը նշեց, որ սեմինարի ժամանակ իր համար առանձնացրել է բավական կարեւոր փաստ. 2018 թվականից լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնության կիրառման դեպքերի թիվը փաստացի կրկնակի ավելացել է:

«Ցավոք, խոսքը նաեւ լրագրողների սպանությունների թվի աճի մասին է, ինչը չի կարող մտահոգություն չառաջացնել»,- հայտարարեց խորհրդարանականը՝ հավելելով, որ լրագրողներն ավելի հաճախ հետապնդման են ենթարկվում Թուրքիայում, Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Հունգարիայում, որտեղ սպառնալիքի տակ է ոչ միայն նրանց մասնագիտական կարիերան, այլեւ կյանքը:

Դրա հետ մեկտեղ, ինչպես նշեց խորհրդարանականը, միջազգային գործընկերները հատուկ շեշտեցին, որ այլ երկրների համեմատությամբ Հայաստանը տառացիորեն աներեւակայելի առաջընթաց է արձանագրել լրատվամիջոցների աշխատանքի համար համապատասխան պայմանների ապահովման հարցում, ինչի մասին վկայեցին նաեւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները:

«Ես կարող եմ բառացի մեջբերել: Նրանց խոսքով՝ վերջին 10 տարում ոչ մի երկիր չի հասել այսպիսի լուրջ հաջողությունների»,- շեշտեց Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ