News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ցանկացած ողջամիտ մարդ այդ վարկածը լսելուց շատ լավ հասկացել է, թե ինչ պատվերների իրացման մասին է խոսքը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե իբր ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հովհաննիսյանը նախքան ինքնասպան լինելը բողոքել է, թե ՀՔԾ խետն ու դատախազը ստիպում են իրեն ցուցմունք տալ  Ռոբերտ Քոչարյանը եւ Գեղամ Պետրոսյանի դեմ:

«Խոսքն այն պատվերների մասին է, որ գլխավոր դատախազը կամ ՀՔԾ պետը կարող են շփվել որեւէ գործով, առանց բացառության, վկաների հետ, առավել եւս ճնշումներ գործադրել: Ինձ ճանաչող ցանկացած մեկը գիտի, որ դա անհնար է, իսկ գլխավոր դատախազի պաշտոնը եւ իրավական, եւ բարոյական առումով այդպիսի բան թույլ չի տալիս»,-ասաց նա:

Հարցին, թե դատախազությունը պատրաստվո՞ւմ է այդ լրատվամիջոցների նկատմամբ որեւէ գործողություն իրականացնել, նա պատասխանեց. «Իրականացվում է պրոցես, որի մասին կտեղեկացվեք»: Նա հավելեց, որ եթե լրատվամիջոցների ներկայացուցիչները, որոնք հրավիրվել են հանցաքննության, չբացահայտեն իրենց աղբյուրը, իրականացվելու են օրենքով սահմանված գործառույթներ. «Ի տարբերություն իրենց մասնագիտական ունակություններն ու ընձեռած հնարավորությունները անբարեխիղճ օգտագործողների, իրավապահ մարմինները ոչ մի պարագայում չեն կարող դրսեւորել անբարեխղճություն եւ ոչ մի պարագայում դուրս չեն գա օրենքի շրջանակից: Ցավոք, այդ հանրությունում մենք դեռեւս բարոյական նորմերի ազդեցությանն ենք ապավինում: Ես վստահ եմ, որ առաջիկայում նաեւ հանրային ընկալման մեջ կլինի եւ դա կբերի օրենսդրական լուրջ փոփոխությունների, որ այդպիսի որեւէ մեկը չնստի հորինի ինչ-որ մի բան, կամ ինչ-որ մեկի հետ անձնական խնդիրներ լուծելու համար ինչ-որ հորինվածք տա լրատվամիջոցին եւ արդյունքում թաքնվի գաղտնիությունը հրապարակելու կամ խոսքի ազատության իրավունքի տակ»:

Արթուր Դավթյանն ընդգծեց, որ այդ գործի համար պատասխանատվություն ունեցող իրավապահ մարմինը արագ արձագանքել է եւ այդ իրավապահ մարմնի ձեռք բերված տվյալներում այդպիսի տեղեկություններ չկան, որոնք հրապարակել են կոնկրետ լրատվամիջոցները:

Ինչ վերաբերում մեկ այլ վարկածի, որ Հայկ Հարությունյանի մահը կապ կարող է ունենալ «մարտի 1»-ի գործով մեղադրվողների հետ, եւ որ պետք է պատշաճ ապահովվի վկաների անվտանգության ապահովումը, Արթուր Դավթյանն ասաց. «Դա իսկապես շատ կարեւոր խնդիր է եւ մեր երկրում այսօր մենք այդ ինստիտուտը զարգացնելու խիստ անհրաժեշտություն ունենք: Մենք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում նախատեսել ենք այդպիսի պաշտպանության կամ անվտանգության միջոցներ, սակայն դրանց կառուցակարգեր երբեք նախատեսված չեն եղել, գործնականում բազում բարդություններ են առաջացել: Ներկայումս օրենսդրական փաթեթն առկա է եւ հույս ունենք, որ դրա կիրառման արդյունքում կիրացվեն այդ պաշտպանության միջոցները: Դրա համար անհրաժեշտ նյութատեխնիկական բազա կապահովվի, որ հնարավոր լինի ցանկացած քրգործով պաշտպանության անհրաժեշտություն ունեցող վկաների անվտանգությունն ապահովել»:

Նա ընդգծեց, որ իրավապահ մարմինները պարտավոր են իրականացնելու համապատասխան միջոցներ, որ եթե վկայի նկատմամբ լինեն ճնշումներ, դրանք բացահայտվեն եւ արժանանան իրավական գնահատականի:

Հարցին, թե կոնկրետ քայլեր արվո՞ւմ են «Մարտի 1»-ի գործով այլ վկաների անվտանգությունն ապահովելու նպատակով, Արթուր Դավթյանն ասաց, որ այն քայլերը, որ արվել ու արվում են, ըստ էության, գաղտնիության ռեժիմով արվող քայլեր են, որոնք մեր օպերատիվ մարմիններն ուղղակի պարտավոր են իրականացնել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ