News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ես չգիտեմ՝ մարտավարության ինչպիսի՞ դիրք են ընդունել ներկայիս իշխանությունները, բայց ինձ շատ է հետաքրքրում դատարանի մարտավարությունը, ինչո՞ւ չի փոխվում Արմեն Բիլյանի խափանման միջոցը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօրվա դատական նիստում հայտարարեց գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը՝ դիմելով նախագահող  դատավոր Մեսրոպ Մակյանին։

«Ես չգիտեմ՝ մարտավարության ինչպիսի դիրք են ընդունել ներկայիս իշխանությունները, բայց ինձ շատ է հետաքրքրում դատարանի մարտավարությունը։ Դուք պարզ տեսնում եք, որ Արմեն Բիլյանը այդ պատահական կրակոցի հեղինակը չէ։ Մինչեւ հիմա ընթացող դատավարությունը փաստացի ապացուցում է, որ Արմեն Բիլյանը նույնիսկ ներկա չի եղել։ Բայց փաստացի, անհարկի Արմենի խափանման միջոցը չի փոխվում։ Արդարադատությանն ամենեւին չխանգարող մի բան»,- ասաց Պավլիկ Մանուկյանը։

Նա նշեց, որ չի վախեցել ապստամբությունից, մահվանից եւ ոչ էլ ճիշտն ասելուց. «Ընդհակառակը, ես դատարանում էլ հայտարարում եմ, եթե հարկ լինի, եթե այս իշխանությունները կշարունակեն նախկինների սրիկա վարվելակերպը, էլի ես մնում եմ նույն ապստամբը։ Բայց խնդրում եմ դատարանին՝ ուշադրություն դարձնի Արմենի այս կալանքն այսպես չի կարող մնալ։ Այսքան երկար կալանքի տակ մնալը ինչումն է խնդիրը»։

Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։

Հիշեցնենք, որ 2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում։

ՊՊԾ գունդը զավթելու եւ նշված այլ արարաքները կատարելու մեջ մեղադրվում է 32 անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ