News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հազվադեպ կապույտ կետի մնացորդներ են հայտնաբերվել Կանադայի ատլանտյան ափին, Պորտ Հոուքսբերի քաղաքից (Նոր Շոտլանդիա նահանգ) ոչ հեռու, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով CTV հեռուստաալիքին։

Ծովային կենդանիների պաշտպանության կանադական ընկերության մասնագետները պարզել են, որ դա երիտասարդ կետ էր։ Նրա երկարությունը կազմում է 17 մետր։ Առաջիկայում կաթնասունի մնացորդները մանրակրկիտ կուսումնասիրեն նրա մահվան պատճառները։ Նախնական տվյալներով՝ ծովային հսկայի մահը կարող էր վրա հասնել նավի հետ բախման հետեւանքով։

Կապույտ կետերի մասնագետ, կենսաբան Ռիչարդ Սիրզի խոսքով՝ կաթնասունների այդ տեսակը չափից ավելի քիչ սերունդ է տալիս, ինչը խնդիր է պոպուլյացիայի համար։ «Վերջին  տարում մենք հաշվել ենք միայն 31 նորածին կապույտ կետերի շրջանում (որոնք ապրում են կանադական Ատլանտիկայի ջրերում)»,- ասել է նա հեռուստաալիքին։

20-րդ դարի կեսին կապույտ կետերի պոպուլյացիան գրեթե լիովին վերացվեց, ինչի հետեւանքով 1966 թվականին դրանց որսն արգելվեց ամբողջ աշխարհում։ Տարբեր գնահատականներով՝ ներկայում համաշխարհային օվկիանոսում ապրում է 10-25 հազար կապույտ կետ։ Հյուսիսային Ատլանտիկայում, գիտնականների ենթադրություններով, դրանք կարող են հասնել 600-1,5 հազար առանձնյակի։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Բրազիլիայի անտառներից մեկում հայտնաբերվել է ամենափոքր գորտը
Մարմնի երկարությունը՝ 7 սմ․․․
Ամենաշատ