News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի ԱԳՆ-ն Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանին մեղադրել է ստելու մեջ՝ համաշխարհային հանրությանը կոչ անելով նրան պատասխանատվության ենթարկել ահաբեկչությանն աջակցելու պատճառով: Չորեքշաբթի այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ահմեդ Հաֆեզը: Նրա արձագանքը հաջորդել է ի պատասխան թուրք առաջնորդի հերթական արտահայտությունների, որոնք կատարել է ՄԱԿ ԳՎ 74-րդ նստաշրջանի շրջանակում, այդ թվում՝ Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի մահվան մասին:

«Կցանկանայի իմ խորը զարմանքն ու վրդովմունքը հայտնել այն համառության կապակցությամբ, որով Էրդողանը շարունակում է մեղադրանքներ առաջադրել եւ անհամոզիչ ու սուտ հայտարարություններ կատարել՝ իբր պաշտպանելով արդարության արժեքները»,- ասել է Հաֆեզը:

Նրա կարծիքով՝ «Եգիպտոսի վերաբերյալ Թուրքիայի նախագահի վերջերս կատարած հայտարարությունները միայն ուշադրությունը շեղելու հուսահատ փորձ են իր ռեժիմի խորացող վիճակից եւ չդադարող անհաջողություններից, որոնք նա չի հանդուրժում ինչպես կուսակցության մակարդակում, այնպես էլ ներքին եւ միջազգային ասպարեզում»:

Դիվանագետը, մասնավորապես, բերել է մի քանի օրինակ, որոնք, նրա խոսքով, «ապացուցում են արդարության մասին Էրդողանի խոսելու անհեթեթությունը»: Այսպես՝ նա պնդել է, որ Թուրքիայում «քաղաքական եւ զինվորական» բանտարկյալների թիվն անցնում է 75 հազարից, որոնց թվում կան հարյուրավոր լրագրողներ եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, միաժամանակ կառուցվում են նոր բանտեր, որոնց մեջ գրանցվում են «կասկածելի հանգամանքներում, կտտանքների կամ պահման վատ պայմանների հետեւանքով կալանավորների մահվան տասնյակ դեպքեր»: Հաֆեզը թուրք առաջնորդին մեղադրել է, որ նա «ապաստան է տալիս «Մուսուլման եղբայրներ իսլամական ասոցիացիայի ահաբեկիչներին»՝ նրանց տրամադրելով «քաղաքական աջակցություն եւ մեդիա հարթակներ՝ Եգիպտոսում եւ ամբողջ տարածաշրջանում իրենց սասանող գաղափարներն առաջ մղելու համար»:

«Սիրիայում ահաբեկչությանը նրա աջակցությունը հանգեցրեց ձգձգված հակամարտության, որի հետեւանքով զոհվեցին հարյուր հազարավոր սիրիացիներ, եւ որը կանխամտածված ուղղված էր քրդերի դեմ՝ բռնաճնշումների, սպանությունների եւ ցեղասպանության միջոցով, ինչը դասվում է մարդկության դեմ հանցագործությունների կարգին, որոնք պատիժ են պահանջում եւ վաղեմության ժամկետ չունեն, դրան հավելած ինչպես տարածաշրջանի, այնպես էլ Եվրոպայի, Աֆրիկայի եւ Ասիայի երկրներ ահաբեկիչների եւ արտասահմանցի զինյալների ներթափանցման թողտվությունը՝ կայունությունը խափանելու նպատակով,- շեշտել է Եգիպտոսի ԱԳՆ ներկայացուցիչը: - Չի կարելի նաեւ չնկատել այն փաստը, որ նա շարունակում է հանդես գալ Լիբիայում ծայրահեղական խմբավորումների եւ զինված կազմավորումների կողմում՝ նրանց ցուցաբերելով ամեն տեսակի քաղաքական եւ նյութատեխնիկական օգնություն զենքով ու տեխնիկայով»:

«Եթե Էրդողանն իսկապես իսկական արդարություն է ցանկանում, ապա միջազգային հանրությունը նրան պետք է պատասխանատվության ենթարկի բոլոր հանցագործությունների, հատկապես ահաբեկչությանը սատարելու, զենքով ապահովելու եւ ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւերը խախտելով՝ ապաստան տրամադրելու համար, ինչպես նաեւ իր ժողովրդի ու քրդերի դեմ հանցագործությունների համար»,- ամփոփել է Հաֆեզը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Իրանում վնասազերծվել են 15 ահաբեկիչներ, որոնք հարձակվել էին ոստիկանական տեղամասերի վրա
15 ահաբեկիչներ վնասազերծվել են...
Ամենաշատ