News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Թեհրանը պատրաստ է օգնել «փակուղուց դուրս գալուն», որն ստեղծվել է 2015 թվականի միջուկային գործարքի շուրջ, եթե Միացյալ Նահանգները վերադառնա համաձայնագրի կատարմանը եւ չեղարկի պատժամիջոցներն Իրանի դեմ։ Այս մասին ասել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիեյը, տեղեկացնում է Press TV-ն։

Նրա խոսքով՝ բանակցությունները հնարավոր են, եթե Վաշինգտոնը վերադառնա միջուկային գործարքին եւ լիովին չեղարկի պատժամիջոցները, որոնք Իրանի դեմ մտցվել են 2018 թվականի մայիսին համաձայնագրից ԱՄՆ դուրս գալուց հետո։

Ռաբիեյն ընդգծել է, որ Իրանը «հետամուտ է իր ժողովրդի շահերին», եւ եթե պատժամիջոցներն անհապաղ հանվեն, իսկ միջուկային համաձայնագիրը վերականգնվի իր նախնական կարգավիճակով, ապա հնարավորություն կառաջանա բանակցությունների համար՝ Ռուսաստանի, Չինաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի մասնակցությամբ։

Տեղեկացված աղբյուրը Press TV-ին ներկայացրել է իրանական առաջարկի մանրամասները՝ ուղղված երկրի միջուկային ծրագրի շուրջ դիմակայության կարգավորմանը։

Նրա խոսքով՝ այս առաջարկի հիման վրա Իրանը կստորագրի օրենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության լրացուցիչ արձանագրության մասին, ինչը կարագացնի քայլը, որը սկզբից եւեթ ենթադրվում էր անել 2023 թվականին 2015-ի գործարքի շրջանակում։

Փոխարենն Իրանը ցանկանում է, որպեսզի ԱՄՆ Կոնգրեսը հավանություն տա 2015 թվականի միջուկային համաձայնագրին եւ քվեարկի հակաիրանական բոլոր պատժամիջոցներն անհապաղ, այլ ոչ թե 2023-ին չեղարկելու մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ