News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իրանի նախագահ Հասան Ռոհանին եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են 2015 թվականի միջուկային գործարքի պահպանմանն անհրաժեշտ միջոցները, ինչպես նաեւ Իրանի «Հույս» տարածաշրջանային խաղաղ պլանը, տեղեկացնում է Mehr-ը։

ՄԱԿ ԳՎ միջանցքներում հանդիպման ընթացքում Ռոհանին եւ Մերկելը քննարկել են տնտեսական համագործակցության, ինչպես նաեւ երկկողմ հարաբերությունների խորացման հարցերը։

Կողմերը նաեւ քննարկել են Հորմուզի խաղաղ նախաձեռնությունը (HOPE)՝ ընդգծելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման կարեւորությունը։ Ռոհանին ընդգծել է, որ Գերմանիան Իրանի կարեւոր գործընկերն է՝ նշելով երկու երկրների միջեւ վաղեմի բարեկամական հարաբերությունների շարունակման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ Իրանի միջուկային համաձայնագիրը ստորագրող կողմերը, ներառյալ Գերմանիան, պատասխանատվություն են կրում այդ կարեւոր միջազգային համաձայնագրի պահպանման համար՝ ԱՄՆ միակողմանի դուրս գալուց հետո։

Մերկելը նորից ասել է, որ կաջակցի միջուկային համաձայնագրին՝ կոչ անելով հարգել այն եւ չեղարկել պատժամիջոցները։

Նա նաեւ ընդգծել է Գերմանիայի եւ եվրոպական մյուս պետությունների վճռականությունը՝ գործարկել INSTEX ֆինանսական մեխանիզմն Իրանի հետ առեւտրի համար  որքան հնարավոր է շուտ։

Նա նաեւ նշել է, որ Գերմանիան դիտարկում է իրանական «Հույս» նախաձեռնությունը եւ կաջակցի ցանկացած գործողության, որն ուղղված կլինի տարածաշրջանում լարվածության թուլացմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
ԱՄՆ-ը և Եվրոեռյակի երկրները կարծում են, որ Իրանի ուրանի հարստացման տեմպերը քաղաքացիական նպատակներով չեն բացատրվում 
Ինչպես հետևում է փաստաթղթից, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի իշխանությունները կարծում են, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցում պարունակվող տվյալները վկայում են այն մասին...
Ամենաշատ