News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից այսօր թողարկվել է 2019թ. Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ) զեկույցի թարմացված տարբերակը, ըստ որի կանխատեսվում  է 2019թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում  համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) 6.2%, իսկ 2020թ.՝ 6.0% աճ:

Ըստ զեկույցի Հայաստանում տարեկան կտրվածքով աճը թուլացել է՝ 2018 թ. առաջին կիսամյակի 8.7%-ից այս տարվա նույն ժամանակահատվածում հասնելով 6.8%-ի, ինչը շարունակում է մնալ կայուն՝ արտացոլելով կենսունակ ներքին պահանջարկը:

Արդյունաբերությունը, առանց շինարարության ոլորտի, արձանագրել է բարձր ցուցանիշներ՝ ընդլայնվելով  5.2%-ով, պայմանավորված նրանով, որ աճն արտադրության եւ հանքարդյունաբերության մեջ գերակշռել է էլեկտրաէներգիայի ավելի ցածր արտադրությանը:

Շինարարությունն աճել է 3.5%-ով՝ հիմնականում ի հաշիվ ավելի շատ բնակարանաշինության: Ծառայություններն աճել են  9.8%-ով՝ ի հաշիվ տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսների, ապահովագրության եւ հանգստի ոլորտներում արձանագրված մեծ ձեռքբերումների:

Անբարենպաստ եղանակները զսպիչ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության ոլորտի վրա, որը, 2018թ. արձանագրելով ընդհանուր 8.5%-ի նվազում, շարունակել է այդ միտումը՝ 2019 թ. առաջին կիսամյակում արձանագրելով 6.9%-ով անկում:

Ըստ զեկույցի թեմատիկ գլխի ՝ զարգացող Ասիայի բարգավաճող քաղաքներին պետք են տարածքային եւ տնտեսական արդյունավետ ու համակարգված պլանավորմամբ ապահովված արդյունավետ տրանսպորտային ցանցեր եւ մատչելի բնակարանաշինություն, որպեսզի դրանք շարունակեն մնալ որպես շարժիչ ուժ տնտեսական աճի եւ աշխատատեղերի ստեղծման համար: Կից կարող եք գտնել մամլո հաղորդագրությունները եւ զեկույցի Հայաստանին վերաբերող հատվածի հայերեն տարբերակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ