News
Լրահոս
News
Կիրակի
Հունվար 29
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը


Մոտիկ ընկերներ էինք, հանդիպում էինք։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հոգեհանգստի արարողության ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը։

Հարցին՝ արդյոք քաղաքականությունից զրուցում էին, Սահակյանն ասաց. «Ամեն ինչից էլ կարելի էր խոսել, կախված՝ ինչ պարագայում էինք հանդիպել»:

Լրագրողի հարցին՝ Սերժ Սարգսյանն այսօր ունի՞ հեղինակություն և արդյոք Հանրապետական կուսակցությունը մտադիր չէ՞ փոխել իր առաջնորդին, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ոչ, նա ունի բարձր հեղինակություն և պետք է շարունակի ղեկավարել կուսակցությունը։ Ես չեմ կարծում, որ ազգային հերոսները հեղինակություն չունեն»:

Հարցին՝ ի՞նչ նկատի ուներ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ասելով, որ ինքը սխալվեց, Սահակյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ որոշ ժամանակ հետո ինքը կբացահայտի դա»:

Մարտի 1-ի վերաբերյալ հարցերին Գալուստ Սահակյանը հրաժարվեց պատասխանել

Հարցին՝ ինչպես է վերաբերվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե «Սերժ Սարգսյանի ընտանիքը պրոֆեսիոնալ կոռուպցիոներ է», ԱԺ նախկին խոսնակը խատասխանեց. «Նման երևույթներին ես մոտեցում ցույց չեմ տալիս, քանի որ այդտեղ դրվածքներն այյնպես չեն, ինչպես որ հաղորդվում է: Չեմ կարծում, որ նման հանցագործություններ է եղել: Եթե իրականությունն այդպիսին է, ապա համապատասխան լիազոր մարմինները կարող են բացահայտել և մարդկանց հանցագործ ճանաչել։ Նախ և առաջ պիտի մտածենք, թե ինչպիսի իշխանություն է, և ինչ է ցանկանում, և ինչ սկզբունքներ ունի: Այս իշխանությունը դեռևս ժողովրդին չի ներկայացրել իր սկզբունքները և ճանապարհները»։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ