News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Եթե մենք տեսնենք, որ կենսական սպառնալիք գոյություն ունի Ջերմուկի, ցանկացած տարածաշրջանի կամ Սեւանի համար, այդ նախագիծը կփակվի։ Այս մասին, Կոլումբիական համալսարանում պատասխանելով Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին հարցին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա մի իրավիճակ է, որը մենք ժառանգել ենք նախկին կառավարությունից։ Սա շատ նուրբ հարց է։ Սա ոչ միայն բնապահպանական խնդիր է, այլեւ միջազգային հանրության առջեւ Հայաստանի պարտավորությունների հարցն է։ Մենք պետք է շատ զգույշ լինենք այդ խնդրի լուծման հարցում, որպեսզի վնաս չհասցնենք ոչ միայն շրջակա միջավայրին, այլեւ ներդրումային միջավայրին եւ Հայաստանի միջազգային պարտավորություններին»,- հայտարարեց նա։

Փաշինյանը հավելել է, որ խնդիրը հեշտ լուծում չունի, եւ չի կարելի ընդունել ինչ-որ մեկի վախերի, շշուկների եւ ռիսկերի վրա հիմնված որոշում։ «Մենք պետք է իսկապես հասկանանք այս իրավիճակը եւ կշռադատված որոշում կայացնենք»,- հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ