News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը նշել է համատեղ հայ-ամերիկյան հյուսիսատլանտյան արժեքներին նվիրված ծրագրի ավարտը։ Ծրագրի շրջանակներում դեսպանությունում տեղի է ունեցել գրաֆիտիով 100 մետրանոց պատի բացման արարողությունը։

Միջոցառմանը մասնակցել են եվրոպական եւ ամերիկյան փոխանակման ծրագրերով Հայաստանում սովորող ուսանողներ, ինչպես նաեւ մի շարք երկրների դեսպաններ եւ Հայաստանի ԱԳՆ ներկայացուցիչներ։ Ծրագիրը, որը նվիրված է Բեռլինյան պատի անկման 30 ամյակին, խորհրդանշում է Ֆ․ Դ․ Ռուզվելտի կողմից հռչակված «չորս ազատությունները»՝ ազատություն վախից, խոսքի ազատություն, ազատություն կարիքից եւ կրոնական ազատություն։ Իր ելույթում Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին նշեց, որ Բեռլինյան պատը 28 տարի Արեւմուտքը Արեւելքից բաժանող ֆիզիկական եւ գաղափարական պատնեշ էր։

Նրա խոսքերով, այդ ծրագիրը ապագայի հույս է ներշնչում՝ հիշեցնելով այն մասին, որ ֆիզիկական եւ փոխաբերական պատնեշները կարող են հաղթահարվել։ Պատի գեղարվեստական կոնցեպցիան, ինչպես նշել է դեսպանը, արտացոլում է խաղաղության, համագործակցության եւ մարդու իրավունքները հարգելու ընդհանուր արժեքները, եւ ամրապնդում է ԱՄՆ-ի վաղեմի ու մշտական  հավատարմությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների եւ ինստիտուտների զարգացման աջակցությանը։ Նախաձեռնողներից Տաթեւ Ավետիսյանի խոսքերով, պատը նաեւ հայ-ամերիկյան համագործակցությունն է մատնանշում։ Նա ասել է, որ նկարիչներ Արա Պետրոսյանը եւ Գարեգին Ենգիբարյանը գրաֆիտիի արվեստում միավորել են մի քանի ոճեր՝ մինիմալիզմը, էքսպրեսիոնիզմը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետդեպի և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաներին
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր...
Հայաստանը եւս 7 տարով երկարաձգեց ԱՄՆ-ի հետ զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու համաձայնագիրը
2009 թվականի մայիսի 15-ին Համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգվել է յոթ տարի ժամկետով, որի գործողության ժամկետն ավարտվել է 2016 թվականի...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ