News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Իջեւանյան անտառահատների ու ոստիկանության՝ հուլիսի կեսերին տեղի ունեցած բախումների ժամանակ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հասարակական լուրջ հուզումներ եղան Տավուշի մարզում։ Եղան նաեւ ձերբակալվածներ, որոնցից 13 անձի մեղադրանք առաջադրվեց։ Նրանցից 10-ը կալանավորվեցին։

Ըստ Քննչական կոմիտեի՝ «Մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով, այն է՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանությունը, ինչպես նաեւ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբի կողմից: Ինչպես նաեւ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը»:

Հուլիսի 22-ի դրությամբ  քրեական գործի շրջանակներում 11 անձ դեռ որոնվում էր։

Եվ ահա 168.am-ին տեղեկություններ հասան, որ իջեւանյան բախումների դեպքերով կալանավորված անձինք գտնվում են ազատության մեջ, եւ դա կապված է Իջեւանի քաղաքապետի սպասվելիք ընտրությունների հետ։ Ներկայիս իշխանությունները, ովքեր մշտապես քննադատում էին նախկիններին ընտրություններից առաջ բանտերում գտնվող թաղային հեղինակություններին ազատ արձակելու եւ ընտրությունների ժամանակ ձայներ բերելու համար նրանց օգտագործելու մեջ, այժմ,  փաստորեն, իրենք են հաճույքով օգտվում այդ ռեսուրսից եւ իջեւանյան բախումների ժամանակ առավել ակտիվություն ցուցաբերած կալանավորված անձանց ազատ արձակում, թերեւս, համապատասխան ծառայության դիմաց։

Գաղտնիք չէ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր քավորին՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Տավուշի նախկին մարզպետ Վահե Ղալումյանի եղբորը, նշանակել է Իջեւանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար՝ քաղաքապետի ընտրություններում արդեն իսկ նրան ընտրված քաղաքապետ տեսնելու ակնկալիքով։

Ի դեպ, Իջեւանի քաղաքապետի ընտրությունները պետք է տեղի ունենային սեպտեմբերին, սակայն, քանի որ ծառահատումների դեպքերով բախումներից հետո այստեղ մեծապես սասանվել էր Նիկոլ Փաշինյանի հեղինակությունը, եւ սեպտեմբերին նրա թեկնածուն հաղթելու շանս չէր ունենա, որոշվեց այն տեղափոխել ավելի ուշ ժամկետներ, որպեսզի կարողանան լավ նախապատրաստվել, որ անակնկալներ չլինեն։

Իջեւանում խոսում են, որ վարչապետի քավոր Հայկ Ղալումյանն անձամբ է այցելում կալանավորվածների ընտանիքներին, խոստանում միջնորդել վերջիններիս ազատ արձակել, միայն թե նրանք ընտրությունների ժամանակ աշխատեն իր օգտին ու ձայներ բերեն։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ, եթե այդ անձինք հասարակական լուրջ վտանգավորության արարք էին կատարել, ավելին՝ մարմնական վնասվածքներ էին պատճառել իշխանության ներկայացուցիչներին, ինչո՞ւ են հիմա ազատության մեջ, իսկ եթե այնքան էլ ծանր չէր նրանց կատարած արարքը, ինչո՞ւ այն ժամանակ կալանավորվեցին։

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը մեր այն հարցին, թե արդյո՞ք նշված կալանավորված անձինք ազատության մեջ են գտնվում, պատասխանեց, որ դատարանը փոխել է նրանց բոլորի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, ազատ են արձակվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է. Արմեն Խաչատրյան
Այսինքն վերականգնվում են Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած սահմանները...
Ապրելու իրավունքը վերագտնելու համար պայքարել և ապստամբել է պետք․ Անանյան
Այս պնդումը հիմնված է այն գաղափարի վրա, որ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է պահպանել և փոխանցել քաղաքական...
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Նիկոլ Փաշինյանն անցել է բացարձակ պետական ահաբեկչության․․․
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Քրեական վարույթով պարզվել էր, որ Ընկերության տնօրենը, 2023 թվականի սեպտեմբերի 10-ից մինչև դեկտեմբերի...
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
Այսպես, իրավապաշտպան կազմակերպությունը ուշադրություն է դարձնում լրագրողական հետաքննությունների...
Ամենաշատ