News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ի տարբերություն նախորդ՝ 6-րդ գումարման Ազգային ժողովի, որտեղ կար 12 դոլարային միլիոնատեր, 7-րդ գումարման ԱԺ-ում դոլարային միլիոնատեր պատգամավորները 2-ն են, երկուսն էլ ԲՀԿ-ից: Այս ամփոփումը կազմվել է լրագրողական դիտարկումների, փորձագիտական վերլուծությունների եւ parliamentmonitoring.am կայքի վիճակագրական ծրագրի տվյալների համադրմամբ:

Ըստ այդմ, 132 պատգամավորներից միայն Գագիկ Ծառուկյանի (ԲՀԿ) եւ Դավիթ Մանուկյանի (ԲՀԿ) հայտարարագրած դրամական միջոցների ծավալն է դոլարային արտահայտությամբ գերազանցում 1 մլն դոլարը։

Ամենից շատ դրամական միջոցներ հայտարարագրած 10 պատգամավորներից 9-ը ԲՀԿ անդամ են, եւ միայն մեկն է «Իմ քայլը» խմբակցությունից՝ Տիգրան Կարապետյանը։

ԱԺ 7-րդ գումարման բոլոր պատգամավորները միասին հայտարարագրել են 1 մլրդ 905.3 մլն դրամ, 171.6 մլն դոլար եւ 31.1 մլն եվրո դրամական միջոցներ։ Ընդհանուր գումարը դրամային արտահայտությամբ կազմում է շուրջ 102.17 մլրդ դրամ, դոլարային արտահայտությամբ՝ 211.2 մլն ԱՄՆ դոլար։

ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարագրած դրամական միջոցների ընդհանուր ծավալը դրամային արտահայտությամբ կազմում է 99 մլրդ դրամ կամ ԱԺ բոլոր պատգամավորների հայտարարագրած դրամական միջոցների 97%-ը։

Տպել
Ամենաշատ