News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական զորավարժության շրջանակում ՀՀ ՊՆ վարչական համալիրում եւս ծավալվել է անձնակազմի ընդունման կետ` կենտրոնական ապարատի ստորաբաժանումները լրահամալրելու նպատակով:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զորահավաքային ռեսուրսի համալրման գործընթացը հստակ իրականացնելու նպատակով ԶՈՒ ԳՇ կազմզորահավաքային վարչության պետն ստուգել է ընդգրկված անձնակազմի պատրաստվածությունը:

Ռազմավարական զորավարժության շրջանակում ԶՈՒ ՌՔԿՊ զորքերի վարչության ենթակա ստորաբաժանումները սեպտեմբերի 25-ին իրականացրել են քիմիական հարձակման ենթարկված տարածքների հայտնաբերման, մեկուսացման եւ վնասազերծման աշխատանքներ: 

Տպել
Ամենաշատ