News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ լարվածությունը չեղարկելու միակ ճանապարհը երկխոսությունն է, որը պետք է սկսել առանց նախապայմանների։ Այս մասին ասել է Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 74-րդ խորհրդաժողովում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Լիցքաթափման միակ ճանապարհը բանակցություններն են ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ»,- կարծում է նա։ «Դա, սակայն, հնարավոր է, եթե միայն (Իրանը եւ ԱՄՆ-ը) որեւէ անիրատեսական նախապայման չդնեն նման երկխոսության համար», ավելացրել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարը։

«Եվ էլի ինչ-որ բան այսօր մենք ընդգծեցինք Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հանդիպմանը. մենք ցանկանում ենք այսուհետ եւս պաշտպանել Իրանի միջուկային գործարքը եւ այն նպատակները, որոնց համաձայն՝ Իրանը չէր ունենա ատոմային զենք»,- ասել է նա։ Մաասի կարծիքով՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ ստեղծում է անվտանգություն եւ Իրանի հետ հետագա բանակցությունների հիմքն է։ Նախարարն ընդգծել է, որ Թեհրանից ակնկալում է կատարել պարտավորությունները համաձայնագրի շրջանակում։

Ավելի վաղ, ՄԱԿ ԳՎ 74-րդ խորհրդաժողովում ելույթի ժամանակ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել էր, որ Վաշինգտոնի հետ բանակցություններ սկսելու՝ Թեհրանի հիմնական պայմանը պատժամիջոցները հանելն է եւ վերադարձը միջուկային գործարքին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ