News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը հաշվարկել եւ ներկայացրել է, թե որքան գումար է անհրաժեշտ Արմեն Ավետիսյանին պատկանող եւ կառավարության որոշմամբ պետությանը հանձնված «Գոլդեն Փելես» հյուրանոցի պահառության համար. դա կազմում է ամսական 6,5 մլն դրամ: Այս մասին կառավարության նիստում նշեց Պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը:

Նրա խոսքով, արդեն կան հետաքրքրվողներ, որնք ցանկանում են գնել հյուրանոցը: «Ձեր հանձնարարականի դեպքում մենք կարող ենք հնարավորինս արագացված կեպրով ներկայացնել հրապարակային սակարկությունների միջոցով նշված գույքն օտարելու նախագիծը: Այնպես որ, կարծում եմ, պահպանման ծախսերը շատ մեծ չեն լինի, երկու ամսվա կտրվածքով կլարող է այս գործարքը տեղի ունենալ»,-ասաց Բաբայանը:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հարցրեց՝ «Տանկերո՞վ ենք այս գույքը պահելու, թե՞ իսկապես այդքան գումար անհրաժեշտ է այն պահելու համար»:

ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը պատասխանեց, որ ոստիկանությունում առհասարակ գույքի եւ անձի պահպանություն իրականացնող ստորաբաժանումը պետական պահպանության գլխավոր վարչությունն է. «

Մենք ծախսերի հաշվարկը ներկայացրել ենք: տարեկան կպահանջվի 77 մլն 752 հազար դրամ: Սրա բացակայության պայմաններում մենք չենք կարող տարածքային մարմինների ուժերը, որոնք այլ գործառույթ են իրականացնում, օգտագործել գույքի պահպանություն իրականացնելու համար»:

Տիգրան Ավինյանը նշեց. «Եկեք ֆիքսենք, որ մինչեւ տարվա վերջ շահագործման հարցը լուծած լինենք, երկու ամսում էլ հասկանանք պահպանությունը ինչպես ենք իրականացնելու»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ