News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հրաժարվելը ռացիոնալ քայլ է: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար Սեյեդ Աբաս Մուսավին, փոխանցում է Mehr-ը:

Նրա խոսքով՝ այս որոշումն է ընդունվել, չնայած մյուս կողմերի բազմաթիվ ջանքերին, Ռոհանին խելամիտ եւ որակյալ մոտեցում դրսեւորելով՝ որոշել է չհանդիպել իր ամերիկացի գործընկերոջ հետ:

Նա նշել է, որ Իրանի կառավարող շրջանակները միակարծիք են, որ հիմա, երբ առավելագույն ճնշման ներքո են եւ բախվում են տնտեսական ահաբեկչությանը, որը ոտնահարում է ավելի քան 83 միլիոն իրանցիների իրավունքները, ոչ միայն բանակցությունները, այլեւ «ԱՄՆ ահաբեկչական առաջնորդների հետ» սովորական հանդիպումն անհնարին է: Նա ընդգծել է, որ այս որոշումն ընդունվել է ըստ իշխանության դիրքորոշման:

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Իրանը մշտապես ցուցադրել է իր պատրաստակամությունը մյուսների հետ փոխգործակցություն եւ երկխոսություն հաստատելուն եւ ապացուցել, որ ինքը նպաստում է տարածաշրջանում եւ մոլորակում խաղաղությանն ու կայունությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Իրանը բավարար քանակությամբ հարստացված ուրան ունի միջուկային մի քանի մարտագլխիկ ստեղծելու համար․ «ՄԱԳԱՏԷ»-ի տնօրեն
Գործակալությունը գրում է, որ Իրանը խափանում է իր միջուկային ծրագրի ուսումնասիրության ուղղությամբ ձեռնարկվող միջազգային ջանքերը․․․
Ամենաշատ