News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկման ընթացակարգի շրջանակում ներկայացվելիք ՀՀ երրորդ զեկույցի նախագծի քննարկումը՝ ՀՀ պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԳՆ լրատվական ծառայությունից։

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների ամրապնդմանն ուղղված ՀՀ կառավարության քայլերին և վերահաստատելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու սերտ համագործակցությունը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով զբաղվող կառույցների հետ՝ ապահովելու համար երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների լիարժեք կատարումը: ԱԳՆ Մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը ներկայացրեց զեկույցի նախապատրաստման հետ կապված երկրներին ներկայացվող պահանջները:

Մասնակիցները քննարկեցին զեկույցի նախագիծն ըստ ներկայացված ոլորտների, այդ թվում, անդրադարձան Հայաստանում իրականացվող օրենսդրական և դատաիրավական բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին, կայուն զարգացմանն ու մի շարք այլ խնդիրների:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հնչեցրին ուշադրության արժանի մի շարք հարցեր, ինչպես նաև ներկայացրին իրենց առաջարկները զեկույցի նախագծում ընդգրկելու համար: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ զեկույցի վերաբերյալ արված դիտարկումներն ու առաջարկները կներկայացվեն նաև գրավոր:

Տեղեկանք: 2020 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կներկայացնի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) իր երրորդ շրջանի ազգային զեկույցը: ՀՊԴ ընթացակարգը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուր երկրի համար ներկայացնելու իր կողմից ձեռնարկած այն քայլերը, որոնք ուղղված են տվյալ երկրում մարդու իրավունքների իրավիճակի բարելավմանն ու այս ոլորտում ստանձնած միջազգային պարտավորությունների իրականացմանը:

Բացի ազգային զեկույցից ՀՊԴ ընթացակարգի շրջանակներում ներկայացվում են ևս երկու զեկույցներ, որոնք հիմնված են հասարակական կազմակերպությունների և մարդու իրավունքների ոլորտում աշխատող միջազգային մոնիթորինգային մարմինների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի պայմանագրային մարմինների և հատուկ ընթացակարգերի կողմից երկրին ներկայացված առաջարկների վրա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Ամենաշատ