News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Չեմ կարող ասել՝ ՍԴ-ի նկատմամբ քաղաքական ճնշումներ կան, թե ոչ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը:

«Ճնշում են նրան, ով ճնշվում է: Եթե դու ճնշվող դատավոր չես, ինչ ուզեն, թող կողքից խոսեն: Ինձ հնարավոր չի ճնշել, շեղել ճիշտ ուղուց»,-ասաց նա:

Ալվինա Գյուլումյանը հերքեց պնդումը, թե ՍԴ-ում ճգնաժամ կա. «Իհարկե ՍԴ-ում ճգնաժամ չկա: Ճգնաժամը նա կլիներ, եթե մենք գործեր չքննեինք, որոշումներ չկայացնեինք, քվորում չապահովեինք նիստերի համար: Նիստերը տեղի են ունենում, գործերը քննվում են: Ինչ ճգնաժամի մասին է խոսքը»:

Հարցին, թե ինքը ավելի անկաշկանդ է գործել նախորդ իշխանությունների օրոք, թե նոր իշխանություններին, ՍԴ անդամը պատասխանեց. «Ես անկաշկանդ եմ աշխատել բոլոր իշխանությունների օրոք: Որեւէ իշխանության կողմից ինձ ճնշելու փորձ չի եղել, որովհետեւ իշխանությունները երեւի ինձ ավելի լավ են ճանաչել»:

Տպել
Ամենաշատ