News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՄԱԿ ԳԱ 74-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում հանդիպում ունեցավ ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը վերստին շնորհավորեց Մարիա Պեյչինովիչ Բուրիչին Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթեց ամենայն հաջողություն այդ կարեւոր առաքելությունում:

Անդրադարձ կատարելով ԵԽ շրջանակներում Հայաստանի ներգրավվածությանը՝ Զոհրաբ Մնացականյանը վերահաստատեց Հայաստանի հանձնառությունը՝ դիմագրավելու կազմակերպության առջեւ ծառացած խնդիրների լուծմանը եւ աջակցելու վերջինիս՝ որպես ժողովրդավարական արժեքների խթանման առաջամարտիկի համբավի վերականգնմանը։

Զրուցակիցները գոհունակություն հայտնեցին Հայաստանի եւ ԵԽ միջեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով հաստատված արդյունավետ երկխոսության կապակցությամբ եւ ընդգծեցին փոխադարձ պատրաստակամությունն այն առավել ամրապնդելու ուղղությամբ։ Այդ համատեքստում կողմերը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022թթ. Գործողությունների ծրագրի շուրջ՝ այն որակելով որպես արդյունավետ գործիք՝ աջակցելու կառավարության կողմից սահմանած գերակայությունների կյանքի կոչմանը:

Զոհրաբ Մնացականյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրեց Հայաստանում կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որտեղ առանձնահատուկ ուշադրության են արժանանում օրենքի գերակայությունը, մարդու իրավունքները, ժողովրդավարության ամրապնդումը, ինչպես նաեւ դատաիրավական համակարգը։ Այս գործընթացում առանձնահատուկ ընդգծվեց միջազգային գործընկերների, մասնավորապես՝ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, ներառյալ՝ վերջինիս արժեքավոր փորձի կիրառման միջոցով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Նոյկիրխը կարևորել են ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված ԵԽ համապարփակ փաթեթը
Զրուցակիցները կարևորել են նաև ՀՀ-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրում ներառված Եվրոպայի խորհրդի համապարփակ փաթեթը՝ ուղղված...
Ամենաշատ