News
Լրահոս
News
Շաբաթ
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Հայաստանը Քաշմիրի հարցում լիովին աջակցում է Հնդկաստանի դիրքորոշումը: Այս մասին հնդկական WION հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Քաշմիրի հարցում լիովին աջակցում ենք Հնդկաստանի դիրքորոշումը, եւ դա մեր ամուր դիրքորոշումն է: Հուսով ենք, որ այդ դեպքում հարցը խաղաղ լուծում կստանա միջազգային համագործակցության ճանապարհով»,- ասել է նա:

Վարչապետը հավելել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը պատմականորեն, մշակութորեն եւ քաղաքականապես մոտ են, սակայն այսօր առկա գլխավոր հարցը տնտեսական ոլորտի մերձեցման հարցն է:

«Հնդկաստանի վարչապետի հետ դրական քննարկում ենք անցկացրել: Մենք քննարկում ենք մեր տնտեսական կապերի ամրապնդման եւ երկկողմ առեւտրի մակարդակի բարձրացման հնարավորությունները»,- նշել է Փաշինյանը:

Պատասխանելով կլիմայի փոփոխության մասին հարցին՝ ՀՀ վարչապետն ասել է, որ դա գլոբալ խնդիր է, որն անհրաժեշտ է լուծել միջազգային համագործակցության շրջանակում:   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ