News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Վերջին ժամանակներս մենք ականատես եղանք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Կրեմլին դիմադրելու փորձերին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Սասնա Ծռեր» համահայկական շարժման ղեկավար անդամ Ժիրայր Սեֆիլյանը։

«Դա մի քանի ձեւով դրսեւորվեց։ Դրսեւորումներից մեկը ԱԱԾ տնօրենի եւ ոստիկանապետի ազատումն է, Ազգային ժողով նախագիծ մտցնելն էր, որով այլեւս պարտադիր չի լինի այդ կառույցների ղեկավարները այդ կառույցներից լինեն։ Անշուշտ սա ողջունելի քայլ է, բայց բավարար չէ»,–ասաց նա։

Սեֆիլյանի համոզված է՝ ԱԱԾ–ն պետք է մասնատվի «տարբեր ուժային համակարգեր գործուղելով եւ լյուստրացիա պետք է անցկացվի»։

Նրա խոսքով՝ իրենք կանգնած են գործող իշխանության թիկունքին. «Մենք այսօր գտնվում ենք ինքնիշխանության առումով այնպիսի գործողություններ կատարելու կարեւորագույն ժամակահատվածում, որը նախորդ 25 տարիների ընթացքում իշխանությունները խուսափել են անելուց։ Այս ամենն ընկել է Նիկոլ Փաշինյանի ուսերին, բայց նա մենակ չէ, բոլորդ ականտես եք, թե ինչպես ենք մենք իշխանությունների կողքին կանգնած։ Հները փորձում են գլուխ բարձրացնել եւ երազել ռեւանշի մասին, մենք գործող իշխանության թիկունքին են լինելու եւ թույլ չենք տալու հների որեւէ հաջողություն»։

Տպել
Ամենաշատ