News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հասատատությունները, որտեղ կազմակերպվելու եւ անցկացվելու են ազարտային խաղեր, չպետք է գերազանցեն 200 քառ.մետր մակերեսը: Սեպտեմբերի 27-ին ԱԺ Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստում «Վիճակախաղերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց իշխող «Իմ քայլը» խբակցությունից ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա թվարկեց նաեւ ավելի վաղ իր առաջարկած օրինագծում խորհրդարանականներից ստացված այլ լրացումներ:

Հիշեցնենք, որ այս օրինագծում խոսքը բուքմեյքերական ընկերությունների եւ վիճակախաղային էլեկտրոնային սարքերի գործունեության սահմանափակման մասին է: Նախատեսվում է հետագայում հանրապետությունում բուքմեյքերական կետերն ամբողջությամբ արգելել, բայց դա տեղի կունենա միայն 1,5 տարի հետո:

Օրինագծում սահմանվում է, թե ինչ է բուքնեյքերական ընկերությունը, ինչպես նաեւ դրանց տարատեսակները: Արգելք է մտցվում նաեւ Հայաստանի տարածքում տեղական ցանցի միջոցով արտասահմանյան ընկերությունների-տոտալիզատորների ծառայությունների գովազդի վրա:

Առաջարկվում է սահմանել տարիքային նվազագույն շեմ՝ 21 տարեկան, պարզաբանելով, որ խաղային հաստատություններում քաղաքացուն «խաղին» թույլտվություն տալուց առաջ աշխատակիցները պարտավոր են նրանից անձը հաստատող փաստաթուղթ պահանջել: Ընդ որում՝ կգրանցվեն նաեւ այս հարցում վերահսկողությունը մեծացնելու այլ պահանջներ:

Դրանից բացի, առաջարկվում է անաշխատունակ ճանաչված անձանց մասնակցության սահմանափակում, հասարակական վայրերում արգելափակել ազարտային խաղեր կազմակերպողների կայքերը եւ կանխիկ միջոցներով վճարման սահմանափակումներ սահմանել: Նաեւ ընտանիքի անդամները անհրաժեշտության դեպքում կարող են դիմել դատարան՝ ընտանիքի այլ անդամի հասանելիությունը ազարտային խաղերին սահմանափակելու խնդրանքով, եթե վերջինի մոտ խաղամոլության նշաններ կան:

Խորհրդարանականների կարծիքով՝ նման կարգի հաստատությունների գործունեությունը պետք է արգելվի բնակելի գոտիների, բժշկական կենտրոնների, մշակութային ժամանցի հաստատությունների անմիջական մերձակայքում, ինչպես նաեւ վայրերի, որոնք պատմական եւ մշակութային արժեք են ներկայացնում:

Դրանից բացի, առաջարկվում է, որ խաղային ավտոմատները եւ այլ ազարտային խաղերը, ներառյալ տոտալիզատորները կարողանան գործել միայն դրա համար խիստ որոշված գոտիներում, մասնավորապես՝ Ծաղկաձորում, Սեւանում, Ջերմուկում եւ Մեղրիում:

Կառավարության հաշվարկով՝ այսպիսի միջոցառումները էական վնաս չեն հասցնի պետական բյուջեին, իսկ բուն օրինագիծն ուղղված է երկրի ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակի դեմ պայքարին, քանի որ, պատգամավորի կարծիքով, հանրապետության քաղաքացիները ազարտային խաղերի պատճառով հաճախ սպառնալիքի տակ են դնում ոչ միայն իրենց, այլեւ իրենց ընտանիքին՝ նրանց երբեմն զրկելով գոյատեւման վերջին միջոցներից:

Հիշեցնենք, որ այս օրինագիծն առաջացրել է զգալի հասարակական արձագանք:

Օրինագծի համահեղինակներն են Նաիրա Զոհրաբյանը («Բարգավաճ Հայաստան»), ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը») եւ պատգամավոր Սիփան Փաշինյանը («Իմ քայլը», վարչապետի զարմիկը): Նրանց կարծիքով՝ փոփոխությունների ընդունումը կարեւոր քայլ է ազարտային խաղերի դեմ պայքարում:

Պատգամավորների առաջարկած լրացումները ստացան Հանձանաժողովի դրական եզրակացությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ