News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական։ Այս մասին Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին նրա պաշտպանի բողոքին ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ 2019թ. սեպտեմբերի 19–ին որոշում է կայացվել Վլադիմիր Գասպարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 375–րդ հոդվածի 2–րդ մասով (իշխանությունը չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է  նյութական ծանր հետևանքներ):

ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործի և կայացված որոշման ուսումնասիրությամբ պարզվել է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից Վլադիմիր Գասպարյկանի արարքին տրվել է ոչ ճիշտ քրեաիրավական գնահատական, ինչի կապակցությամբ վարույթն իրականացնող քննիչին 2019թ. սեպտեմբերի 20–ին տրվել է համապատասխան ցուցում։

Տիգրան Աթանեսյան բողոքի վերաբերյալ, սակայն դատախազությունը որոշում չի կայացրել։

Ավելի վաղ հայտնել ենք, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը գլխավոր դատախազին բողոք է ներկայացրել Գասպարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրելու որոշման վերաբերյալ։  Պաշտպանի խոսքով՝  իր պաշտպանյալին չէր կարող մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, քանի որ քրեական օրենսգիրքը խմբագրվել է և հիշյալ հոդվածը սկսել է գործել 2013–ից։

Նշենք, որ քրեական գործը հարուցվել է դեռևս 2018–ին, սակայն Վլադիմիր Գասպարյանը գործով, որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ տարի անց։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հրաժարվում է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց։

Հավելենք, որ ներկայումս Վլադիմիր Գասպարյանի առնչությամբ քրեական գործեր են քննվում նաև ԱԱԾ–ում և ՀՔԾ–ում։ Գասպարյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի միայն ՔԿ–ում քննվող գործով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը
Գործի հետ կապված մինչև հիմա Ոստիկանությունից կամ իրավապահ համակարգի որևէ այլ մարմնից բուժակին չեն էլ զանգել․․․
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 103 դեպք. գրանցվել է 12 ավտովթար, վիրվորվել է 18 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Պերուում ճանապարհատրանսպորտային պատահարից զոհվել է ավելի քան 10 մարդ. ԶԼՄ
11 մարդ մահացել է ճանապարհատրանսպորտային պատահարից...
Ավելի քան 10 մարդ տուժել է Չինաստանի հարավ-արեւմուտքում հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակումից. Xinhua
Տուժել է 10 մարդ...
Ռուսաստանում կրկին հետախուզում է հայտարարվել լրագրող Նեւզորովի նկատմամբ
ՌԴ ՆԳՆ-ն նորից հետախուզում է հայտարարել...
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է. 25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ...
Ամենաշատ