News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Մենք նամակ չունենք, ուզում ենք միայն հանդիպել վարչապետին, ու հասկանանք, թե ով է տալու մեր աշխատավարձը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հայտարարեցին Կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Սանիթեք»-ի աշխատակիցները:

«Գնում ենք քաղաքապետարան, ասում են՝ մեզ ցուցակ չեն տալիս, գնում ենք «Սանիթեք», ասում են՝ ցուցակն ուղարկել ենք: Հիմա եկել ենք, որ Նիկոլ Փաշինյանը հրամայի, որ մեզ օգնեն: «Սանիթեքն» ասում է մեզ փողերը չեն փոխանցել, որ ձեր աշխատավարձը տանք»,-ասաց ակցիայի մասնակիցներից Հովհաննես Թադևոսյանը:

Ակցիայի մասնակիցներից մի կին էլ նշեց. «5 տարի աշխատել եմ «Սանիթեքում»: Արձակուրդ չեմ գնացել, հանգստյան օրերը բացակա են դրել աշխատավարձը կտրել են: Որտեղ ուզեցել ենք գնալ, դեմներս կտրել են, եկել ենք, որ վարչապետին հանդիպենք, կոխել են ավտոն, տարել են, ուզեցել են ծեծեն: Այո, հենց «Սանիթեքը», մեր բրիգադիրները»:

Տպել
Ամենաշատ