News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ՌԴ Հաշվիչ պալատն ու Հայաստանի եւ Սլովենիայի աուդիտի բարձրագույն մարմինները մի շարք երկկողմ միջկառավարական համաձայնագրերի իրականացման ստուգում անցկացնելու մասին համաձայնագիր են կնքել, հաղորդում է ռուսական գերատեսչությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Այսօր INTOSAI (միջազգային կազմակերպություն, որը միավորում է ՄԱԿ-ի երկրներում ֆինանսական վերահսկողության բարձրագույն մարմինները) հարթակում ՌԴ Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսանդր Կուդրինը ՀՀ եւ Սլովենիայի աուդիտի բարձրագույն մարմինների հետ միջկառավարական համաձայնագրերի իրականացման ստուգում անցկացնելու մասին համաձայնագիր է կնքել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ Սլովենիայի աուդիտի բարձրագույն մարմնի հետ համատեղ զուգահեռ ստուգումներ են անցկացնում՝ գիտական եւ կրթական կենտրոնների գործունեության պայմանների, կրթության, գիտության եւ մշակույթի ոլորտներում համագործակցության մասին:

«Կողմերը մտադիր են ստուգումներ անցկացնել այս տարվա դեկտեմբերին, իսկ արդյունքները կհրապարակվեն 2020-ի հուլիսին»,- ասվում է հաղորդագրության մեջ:  

Իսկ ՀՀ աուդիտի բարձրագույն մարմնի հետ Հաշվիչ պալատը մտադիր է ստուգել Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի գործունեությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ