News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու համար մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանները բողոք են ներկայացրել։ Վերաքննիչ դատարանը այսօր հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։ Գագիկ Խաչատրյանի փաստաբանը տեղեկացրեց, որ քրեական գործով պետությանը պատճառված վնասը վերականգնվել է։ Հիշեցնենք՝ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյանին, ձերբակալել է օգոստոսի 27-ին. երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։

2020 թվականի փետրվարին ձեւավորվելու է մասնագիտական խումբ, որը զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ այն լինելու է ապաքաղաքական կառույց՝ միայն մասնագետներից կազմված: Նախարարը չի բացառել, որ հենց այդ փոփոխություններով ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը կհանգուցալուծվի։

ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը հայտարարեց, որ ՍԴ-ում ճգնաժամ չկա, «Իմ քայլի» հիմնավորումներն էլ Հրայր Թովմասյանի լիազորությունները կասեցնելու վերաբերյալ վստահեցրեց, որ օբյետիվորեն կքննեն։ Ճնշումների վարկածը դատավորը իր պարագայում բացառեց։

Այս օրերին ակտիվ քննարկվում է նաեւ, թե ով է լինելու Վանեցյանի հաջորդը։ Շրջանառվող անուներից մեկն էլ Ռուստամ Բադասյանն է՝ Արդարադատության նախարարը։ ՊԵԿ-ից նախարարություն տեղափոխված պաշտոնյան ԱԱԾ տնօրեն նշանակվելու հավանականությանը երկիմաստ պաստախան է տվել։

Կալանավորվել է Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանը։  Նրան մեղադրանք էր առաջադրվել՝ առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար: Նախաքննությունը պարզել է չարաշահումների մի քանի դրվագ՝ Ավդալյանը որպես «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ-ի ղեկավար 2015-ին պետական օժանդակությունից յուրացրել է մոտ 2 ու 7 միլիոն դրամ։ Նույն թվականին մրցույթ-փառատոնի ժյուրիի անդամների կեցության հարցը լուծելու համար փոխանցված գումարից յուրացրել է ավելի քան 27 միլիոն դրամ: Պարզվել է նաեւ, որ ՀԿ նախագահը ԱՄՆ-ում փառատոնի մասնակցելու պատրվակով մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է ընդհանուր մոտ 7.115.000 դրամ: Ավդալյանը կալանավորվել է 2 ամսով։

Ամուլսարի գործը ոչ միայն չի կարճվել, այլեւ նոր տվյալներ են ի հայտ եկել, որոնք հիմք են տալիս շարունակելու նախաքննությունը։ Ամուլսարի քրեական գործով քննչական խմբի ղեկավար Արսեն Այվազյանը այսօր լրագրողներին հայտնել է, որ հացաքննված նոր անձինք կան, եւ այդ ցանկը սպառված չէ։

Հարավային ուղղությամբ իրականացված ադրբեջանական դիվերսիայի վերլուծությունը ցույց է տվել, որ չեզոք գոտում ծանր վիրավորում էր ստացել եւս մեկ ադրբեջանցի զինծառայող, որը հասցրել էր իրեն մի կերպ շպրտել իրենց խրամատ։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը։ Սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթի մշտադիտարկման արդյունքում հայտնի է դարձել, որ այդ զինծառայողը՝ Գուրբաթ օղլու Գուլիեւը, սեպտեմբերի 25-ին մահացել է։ Փաստորեն Ադրբեջանի զինուժն այդ դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ երկու կորուստ է ունեցել։ Հիշեցնենք՝ սեպտեմբերի 22-ին՝ հակառակորդը ձեռնարկել էր դիվերսիոն ներթափանցման փորձ: Սպանված ադրբեջանցու մարմինը հայկական կողմը հանձնել է Բաքվին։

«Սանիթեքի» աշխատակիցները դեռ իրենց աշխատավարձն են պահանջում, քաղաքապետարանի առաջ ակցիաներ անելուց ու ձեռնունայն մնալուց հետո նրանք այսօր հավաքվել էին կառավարության շենքի առաջ։ «Սանիթեքի» աշխատակիցները նստացույց սկսեցին՝ պահանջելով վարչապետի հետ հանդիպում։ Ակցիայի մասնակիցներից մեկի ինքազգացողությունը վատացավ։ Փաշինյանի հետ հանդիպել չհաջողվեց, բայց ցուցարարներին ընդունեց աշխատակազմի ղեկավարի օգնականը։ Նրանց աշխատավարձերը տալու մի քանի տարբերակ է քննարկվել, առայժմ լուծում չկա։

Թաիլանդում ավարտված ծանրամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունում երկամարտի 10 ոսկե մեդալից 5 ոսկե մեդալ նվաճեց Չինաստանը, 2 ոսկե մեդալ՝ Հայաստանը, 1-ական՝ Վրաստանը, Բելառուսը եւ Հյուսիսային Կորեան։ Առաջնության վերջին օրը գերծանրքաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանը նվաճեց փոխչեմպիոնի տիտղոսը։ Այս քաշային կարգում հանդես եկավ նաեւ այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը, որը երկամարտում գրավեց երրորդ տեղը։ Աշխարհի քառակի չեմպիոն հռչակվեց Ռիոյի օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեն՝ 484 կգ՝ աշխարհի ռեկորդ։

Վանեցյանը լրահոսում է հայտնվել սպորտային առօրյայով։ Նա, որպես ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, խաղադաշտեր է բացել Վայոց Ձորի Ելփին, Արենի ու Խաչիկ համայնքներում։ Վանեցյանի խորհրդականը ֆեյսբուքում գրել է, որ «ՀՖՖ-ի կողմից դաշտերի կառուցումը, թերևս, անկախությունից հետո մարզերում իրականացված ամենախոշոր ծրագրերից է»։

Քիմ Քարդաշյանը ներքնաշորի իր բիզնեսը հնարավոր է բերի Հայաստան․ նա հույս ունի այստեղ աշխատատեղեր բացել։ Twitter-ի իր էջում Քիմը գրել է՝ «Մոտակա երկու շաբաթների ընթացքում ես կմեկնեմ Հայաստան եւ հույս ունեմ, որ իմ այցով կնպաստեմ առեւտրի ոլորտի զարգացմանը եւ հայերի համար աշխատատեղերի ստեղծմանը, ապագայում էլ կհիմնեմ skims-ի արտադրություն»։ Իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Երեւանում կլինի հոկտեմբերի 6-9-ը, նա այստեղ կգա որպես WCIT-ի գլխավոր VIP անձանցից մեկը։

Դոլարի փոխարժեքն այսօր կայուն է, կազմել է 476 դրամ, եվրոն 520 դրամ է, բրիտանական ֆունտը 584 դրամ է, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 40 դրամ։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: 28-ի ցերեկը Երաեւանում եւ շրջանների զգալի մասում սպասվում է անձրեւ եւ ամպրոպ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, վաղը ցերեկը՝ +25+27:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ