News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից Նարեկ Մութաֆյանը գիշերը` 3:30-ի սահմաններում ձերբակալվել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է փաստաբան Վահե Եփրիկյանը:

«Նարեկ Մութաֆյանը դատավոր Դանիբեկյանին է մոտեցել երեկոյան ժամը 8-ի սահմաններում, Նարեկը էդ ամեն ինչից հետո գնում է իրենց տուն, պառկում է քնելու եւ ժամը 3:30-ի սահմաններում «Շտապօգնության» աշխատակիցների անվան տակ դուռը թակում են, ներկայանում են ոստիկանության աշխատակիցներ ու ամենավերջին հանցագործի պես Նարեկին բերման են ենթարկում Ոստիկանության Շենգավիթի բաժին: Ոստիկանության քրեական հետախուզության բաժնում փորձեցին խոչընդոտել իմ աշխատանքներին, չթողեցին, որ Նարեկի հետ շփվեմ, իր իրավունքներն իրեն բացատրեմ, կարողանամ իր պաշտպանությունը իրականացնեմ»,-ասաց նա:

 Անդրադառնալով ձերբակալման հիմքերին Եփրիկյանը նշեց, որ ձերբակալությունը 2 դեպքում է տեղի ունենում` անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա եւ փախուստը կանխելու դեպքում, սակայն երկուսն էլ, ըստ փաստաբանի, այս դեպքում հիմնավոր չէ:

«Ակնհայտ է, որ դատարանի լիազորությունների կատարման հետ կապված տիկին Դանիբեկյանին չեն վիրավորել եւ առհասարակ տիկին Դանիբեկյանին չի վիրավորել, հարցրել են, թե ինչպիսի դիրքորոշում ունի պարոն Փաշինյանի արտահայտությունների նկատմամբ: Սա որեւէ աղերս չունի իրավունքի, օրինականության  եւ մեծ հաշվով արդարադատության հետ եւ պրոիշխանական շրջանակներից բարձրացած վայնասունը, ինչպես նաեւ ոստիանության դիլետանտ աշխատանքը, ձերբակալման հիմքերը խախտելը խոսում է  նրա մասին, որ եթե վնգստացող  դատարաններին փորձում են խոսեցնել, ապա իշխանությունը ձեռնամուխ է լինում էդ մարդկանց պրեսինգի ենթարկել»,-ասաց Եփրիկյանը` նշելով, որ իրենք բողոքարկելու են ձերբակալման որոշումը:

Ոստիկանությունն էլ  այս առնչությամբ հայտարարություն եւ տեղեկացրել, որ Նարեկ Մութաֆյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել. «Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերած երիտասարդը ձերբակալված է:Սեպտեմբերի 27-ին համացանցում տեղեկատվություն էր տարածվել, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը հետապնդվել և ենթարկվել է ճնշումների։ Փաստի առթիվ ընդունված հաղորդման հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով։ Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերվել և ոստիկանության Շենգավիթի բաժին բերման է ենթարկվել հիշյալ հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող երիտասարդը։ Վերջինս ձերբակալվել է։Կատարվում է հետաքննություն»։

Հիշեցնենք, որ երեկ Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել  է «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, նրան հարցեր ուղղել: Մտնելով դատարանի շենք Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ  ահազանգել է իրավապահներին:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարել էր այն մասին, որ այսօր դատարաններում կան «վնգստացող դատավորներ».   «Տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»:

Մայիսի 19-ին էլ վարչապետը կոչ էր արել շրջափակել դատարանները  եւ ինքն էլ անձամբ մասնակցել էր բողոքի այդ ակցիային: Բազմաթիվ իրավաբաններ այս գործողությունը հակասահմանադրական էին համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». «Դուշ» շոուից հետո 5 աշխատողից 4-ն ազատվել է
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի, նա պահանջում է անվավեր ճանաչել իր նկատմամբ «որպես խիստ...
«Ժողովուրդ». Կառավարության ստորաբաժանումը «հորդորում» է ՊԵԿ-ին ստուգում իրականացնելիս «տեղը բերել» իր կարգավիճակը
Բարեբախտաբար, ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովը, որտեղ դեռեւս նախկին աշխատողներ կան, մերժել է...
«Հրապարակ». Երբ ընդդիմությունը կանցնի համատեղ ու ռադիկալ պայքարի
Պարզվում է՝ ընդդիմադիրները լուրջ են ընդունում իշխանական պրոպագանդան, թե Արցախը հանձնել են նախկինները...
«Փաստ». Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞
Նշվում էր, որ տրիբունալը, որպես ժամանակավոր հասարակական միավորում, պետք է ներառի հայ մեծերին, որոնք էլ...
«Հրապարակ». Դա կլիներ մեր վերջը. Փաշինյանը՝ ադրբեջանցի «փախստականների» մասին
Հավանաբար, դժվար է այս հարցով «կռուտիտներ» անելը, հատկապես, երբ 2008-ին իր՝ «Երկրի հակառակ կողմը»...
«Ժողովուրդ». Արարատ Միրզոյանը նույնպես չի եկել ԱԺ՝ ՔՊ-ականների հետ հանդիպման. գործադիրի անդամները խուսափում են
Փաշինյանը, սակայն, արդեն մեկ ամիս է խուսափում է այդ հանդիպումներից...
Ամենաշատ