News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գալիք տարում  նշվելու է Սինգապուրի հայկական եկեղեցու 150 ամյակը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 29-ին, Բաղրամյան 26-ում, Հայաստանի եւ Սինգապուրի վարչապետերի համատեղ մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երախտապարտ ենք, որ հայկական նյութական եւ հոգեւոր ժառանգությունը Սինգապուրում նշում են ու պահպանում ամենայն հոգատարությամբ»,- ասաց նա:

Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունը նշեց, որ հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների՝ միմյանցից սովորելու հնարավորությունները:

Սինգապուրի վարչապետի խոսքով` օրակարգում է եղել նաև իրենց երկրի ու Եվրասիական տնտեսական միության միջև կնքվող համաձայնագրերի փաթեթը, որ տնտեսական համապարփակ համագործակցության և ազատ առևտրի հնարավորություններ է ստեղծում:

Լի Սյան Լունը խոսեց նաև Հայաստանի ու Սինգապուրի տարբերությունների ու նմանությունների մասին՝ նշելով, որ աշխարհագրորեն բոլորովին տարբեր երկրներ, որոնք երկուսն էլ փոքր են:

«Մեր երկու երկրները երկար տարիների հարաբերություններ ունեն, որոնք ձգվում են մինչև 19-րդ դար: Մենք նաև ունենք հայկական փողոց ու դրա մոտ հայկական եկեղեցի, որ ամենահին եկեղեցին է Սինգապուրում »,-ասաց Սինգապուրի վարչապետը` նշելով, որ Սինգապուրում կա փոքր, բայց կազմակերպված հայ համայնք, որը զգալի ներդրում է ունեցել Սինգապուրի կայացման գործում:

Սինգապուրի վարչապետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու նպատակով։ Նշենք, որ նույն նպատակով Հայաստան են ժամանելու նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ