News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Դատարանը քիչ առաջ բավարարել է Նարեկ Մութաֆյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանների քննչական բաժնում Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել երկու անձի: Միջնորդություն է ներկայացվել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ:

Կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշումը կայացրել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ  Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել էր «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, հարցրել նրան «արդյոք վնգստացող փաստաբանների թվին է պատկանում»: Տեսանյութը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Մտնելով դատարանի շենք՝ Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ ահազանգել է իրավապահներին: Նարեկ Մութաֆյանին, եւ տեսանկարահանմանը մասնակցած Սարգիս Օհանջանյանին արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել էր այն մասին, որ այսօր դատարաններում կան «վնգստացող դատավորներ». «Տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»:

Մայիսի 19-ին էլ վարչապետը կոչ էր արել շրջափակել դատարանները  եւ ինքն էլ անձամբ մասնակցել էր բողոքի այդ ակցիային: Բազմաթիվ իրավաբաններ այս գործողությունը հակասահմանադրական էին համարել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ