News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գերմանիայում էլեկտրաշարժիչների անցում կատարելու արդյունքում 2030 թվականին կփակվի շուրջ 125 հազար աշխատատեղ, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով Welt am Sonntag-ին:

Ինչպես երեւում է Center Automotive Research (CAR) ինստիտուտի վերլուծական նյութից, աշխատատեղերի մեծամասնությունը, որոնց կարիքը հետագայում չի լինի, կապված է արտադրության հետ: Հաշվետվության մեջ նշվում է, որ մի շարք դաշնային հողեր, որտեղ գտնվում են խոշոր ավտոմոբիլային գործարանները, նախապատրաստվում են առաջիկա փոփոխություններին:

Այդպիսի կրճատման նախադրյալները կայանում են նրանում, որ, չնայած էլեկտրամոբիլների համար պահանջվում են թանկարժեք մարտկոցներ, «սովորական» ավտոմեքենաների բազում այլ բաղադրիչներ, ինչպիսիք են մեխանիկական փոխանցման տուփերը եւ ներքին այրման շարժիչի այլ բաղկացուցիչ մասերը, այլեւս անհրաժեշտ չեն լինի: Այդ իսկ պատճառով շահագործման մեջ էլեկտրամոբիլները համարվում են ավելի տնտեսող:

CAR ինստիտուտի փորձագետները ենթադրում են, որ շուրջ տասը տարուց Գերմանիայում էլեկտրամոբիլները կկազմեն այդ երկրում արտադրված բոլոր մեքենաների շուրջ երկու երրորդը: Դրանց արտադրության համար այդ ժամանակ, հավանաբար, անհրաժեշտ կլինի 709 հազար մարդ 834 հազարի փոխարեն: Դա հաշվի առնելով՝ Գերմանիայի ֆինանսների նախարարությունում աշխատում են արդյունաբերական  վերակազմավորմանն աջակցելու նախագծերի շուրջ: Սակայն երեք հողատարածքների ղեկավարները, որտեղ գտնվում է Գերմանիայի ավտոմոբիլային գործարանների մեծամասնությունը՝ Ներքին Սաքսոնիան, Բավարիան եւ Բադեն-Վյութենբերգը, համարում են, որ դաշնային կառավարության գործողությունները չափազանց անվճռական են:

Կլիմայի պաշտպանության ծրագրի շրջանակում կառավարությունը Բեռլինում ցանկանում է լայնորեն խրախուսել էլեկտրամոբիլության ընդլայնումը: Բացի այդ, պետք է հաստատվեն ավելի բարձր պարգեւատրումներ էլեկտրամոբիլների ձեռքբերման պարագայում, հատկապես փոքր եւ ավելի մատչելի մոդելների դեպքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Հունգարիայում վաճառքի է հանվել հազվագյուտ «Վոլգա», որը պատկանել է Գերմանիայում «ԳԱԶ»-ի դիլերին
Վաճառողը հիշեցնում է, որ ԳԱԶ-3111 նախագիծը սկսվել է 1990-ականների առաջին կեսին, իսկ ընդհանուր արտադրանքը կազմում է մոտ 400 միավոր
Ամենաշատ