News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Նորաշենգյուղում բողոքի ակցիա է ընթանում: Գյուղացիները բողոքում են, որ իրենց համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի լիազորությունները անօրինական ձեւով վայր են դրել:

Գյուղապետ Նորայր Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ինքն արձակուրդում է գտնվում. «Անօրինական, անհիմն, առանց ծանուցելու, առանց տեղյակ պահելու իմ լիազորությունները վայր են դնում; Պահակն է երեկոյան զագել ու տեղյակ պահել: Արդեն 1,5 տարի է, մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձը ձեռքերը մտցրել է մեր համայնք, ամբողջ համայնքը խառնել է իրար: Մանկապարտեզը երեք ամիս չի գործում, մարզպետի անօրինական կարգադրությամբ, առանց համայնքապետի ու ավագանու որոշման: Ամեն ինչը կազմակերպում է մարզպետը: Բազմիցս փորձել եմ հանդիպել, ընդհանրապես չի ընդունում:

Անկեղծ ասած, անձնական խնդիր կա, խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն չեմ պաշտպանել, էդ օրվանից նստվածք է տվել»,-ասաց նա:

Արդեն նախկին գյուղապետի խոսքով, դեռ մեկ տարի առաջ մարզպետն իրեն առաջարկել է անդամագրվել ՔՊ-ին, որից ինքը հրաժարվել է. «Դրանից հետո լարվածություն է առաջացել մեր մեջ: 1000 տնտեսություն ունեցող համայնքի ղեկավար եմ 2 ամիս է չեմ կարողանում մարզպետի հետ հանդիպել, հո ես փողոցային չեմ: Թող մարզպետը գա, ես սիր հետ շատ բան ունեմ խոսելու»,-ասաց նա:

Նշենք, որ այս պահին Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակված Արտակ Հարությունյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրհամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
«Անակնկալներ են լինելու». Տավուշում ճանապարհը փակած քաղաքացիներն այսօր երեկոյան հայտարարություն կանեն
Աբրահամ Գասպարյանի խոսքով, այդ հայտարարությունից հետո ձեւավորված խումբը կդարձնեն ինստիտուցիոնալ…
Օր օրի, ժամ առ ժամ մեր պայքարը թափ է առնում. Մարդկանց թիվն այստեղ գնալով ավելանում է.  Ընդդիմադիր պատգամավոր
Տարբեր արժանապատիվ քաղաքացիներ միացան Տավուշի արդար պահանջին...
Փակ է Գյումրի-Վանաձոր ճանապարհը
Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն...
Ապրիլի 26-ի ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան
Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական…
Ամենաշատ