News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 06
USD
477.94
EUR
530.13
RUB
7.49
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը


ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ քիչ առաջ հրապարկեց  առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու և պաշտոնեական լիզորութունները չարաշահելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժեց պաշտպանների բողոքը  և Գագիկ Խաչատրյանին թողեց կալանքի տակ։

Ավելի վաղ հայտնել ենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկին պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին. երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։Նրան և եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է  Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։Օրերս էլ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի համաձայնությամբ ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին փոխանցվել է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 200 մլն դրամ գումարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ