News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Արարատի մարզի Նորաշեն համայնքում բողոքի ակցիան շարունակվում է: Համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի աջակիցները պահանջում են վերաարձնել իրենց համայնքապետին, որի լիազորությունները դադարեցվել են:

Նշենք, որ վերջին հայտարարում է, որ ինքն արձակուրդում է եղել, երեկոյան իրեն զանգել է համայնքապետարանի պահակն ու տեղեկացրել, որ իր լիազորությունները դադարեցվել են: Սորայր Գրիգորյանի խոսքով, ավագանու 8 անդամներից միայն 4-ն են արդեն երկար ժամանակ իր դեմ դուրս եկել: Նա պահանջում է ներկայացնել ավագանու այն նիստի արձանագրությունը, որի հիման վրա Տարածքային զարգացման նախարարությունը դադարեցրել է իր լիազորությունները:

«Չկա ավագանու նիստի արձանագրություն, որտեղ լինի 5 հոգու ստորագրություն: Իսկ եթե չկա 5 հոգու ստորագրություն, ցանկացած արձանագրություն իրավազոր չէ: Թող բերեն արձանագրությունը, տեսնենք, թե ովքեր են ստորագրել տակը:

Թող մարզպետը գա, ինձ ցույց տա, թե ինչ իրավունքով, ինչի հիման վրա է ինձ ազատել:  Եթե գյուղի ընտրողների 50 տոկոսի ստորագրությունը կհավաքեն, 50 չէ, անգամ 30 տոկոսը հավաքեն, ես խոստանում եմ, պատրաստ եմ վայր դնել իմ լիազորությունները»,-ասաց գյուղապետ Նորայր Գրիգորյանը:

Գյուղացիները հայտարարեցին, որ ոչ մեկը գյուղապետարան չի մտնելու, քանի դեռ մարզպետը չի եկել եւ չի պարզաբաել վիճակը: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան մարզպետ գարիկ Սարգսյանի նկարով պաստառներ. «Ամոթ մարզպետին», «Մի ապացուցիր, որ անգրագետ ես, մենք գիտենք»:

Նշենք, որ մարզպետի որոշմամբ գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արտակ Հարությունյանը: Վերջինս նույնպես ներկա էր բողոքի ակցիային եւ նշեց. «Թող գյուղացիները չգնան պրովոկացիայի: Ես եմ այստեղ, թող մի գյուղացի իմ դեմ արտահայտվի, մարզպետին են քննադատում:  Մարզպետն իրավունք չունի դադարեցնելու համայնքապետի լիազորությունները, դա արել է կառավարությունը՝ տարածքային կառավարման նախարարությունը: Մարզպետն ընդամենը այդ որոշման հիման վրա նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար;

Ավագանին ընտրված մարմինն է եւ իր որոշումն է կայացրել: Այստեղ մարզպետը կապ չունի: Ավագանին պարտավորվում է բոլոր հիմքերը ներկայացնի: Մենք ցանկացել ենք գյուղապետարանում անցկացնել նիստը, մեզ խոչընդոտել են, մենք քվեարկել տեղափոխել ենք այր վայր նիստը: Ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան: Երկու ամսից նորաշենցին իր ընտրությունը կատարելու է, ինչի՞ց եք վախենում»:

Ի վերջո, որոշում կայացվեց, որ գյուղապետ Նորայր Գրիգորյանը համայնքապետարանից եւս երկու հոգու հետ գնան մարզպետի հետ հանդիպման, որից հետո կվերադառնան եւ արդյունքների մասին կտեղեկացնեն գյուղացիներին: Համայնքի ղեկավարը հորդորեց գնալ տում, երկու ժամից նորից հավաքվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հանրապետության հրապարակում ընթանում է Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը (ուղիղ)
Մեկնարկում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի հրավիրած հանրահավաքը․․․
Փակ է Կիրանց - Ոսկեպար միջպետական ճանապարհը
Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք, Սրբազանը վարչապետի հրաժարականի…
«Հայաքվե» նախաձեռնության անդամները փակել են Սպիտակ-Երևան մայրուղին (ֆոտո)
«Հայաքվե» նախաձեռնության անդամները․․․
Վարչապետի թեկնածուի առաջադրումն այս փուլում շարժմանը օգուտ բերել չի կարող․ Դավիթ Խաժակյան
ՔՊ-ից մեկ պատգամավոր անգամ չի միանալու իմփիչմենթի նախաձեռնությանը…
Այս պահին փակ է Հայաստան-Իրան միջպետական ճանապարհը՝ Գորիսի «Զանգեր» հուշարձանի հատվածում. «Հայաքվե»
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Երևան է հասել երեկ։ Հանրապետության հրապարակում տեղի…
Փակեք բոլոր փողոցները, նույնիսկ ձեր տան դռան փողոցը փակեք․ Բագրատ Սրբազան
Կբացվեն այն ժամանակ, երբ մենք կասենք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ