News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլին խոստանում է հայրենիք վերադառնալ առաջիկա ամիսներին, մինչեւ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները։ Այս մասին Սաակաշվիլին ասել է «Մթավարի արխի» հեռուստաալիքի «Շաբաթը գլխավորի եթերում» ծրագրում, տեղեկացնում է «Նովոստի Գրուզիա»-ն։

«Առաջիկա ամիսներին ես ծրագրում եմ գալ Վրաստան։ Այստեղ բան չկա թաքցնելու։ Ուկրաինայում ես ինձ լավ եմ զգում, բայց մենք կորցնում ենք հայրենիքը»,- ասել է Սաակաշվիլին։

Հեռուստավարներ Նիկա Գվարամիայի եւ Էկա Քվեսիթաձեի հանդիպակաց հարցին նրա «Նոր ուժերի շարժում» կուսակցության ծրագրերի մասին Ուկրաինայում՝ Սաակաշվիլին պատասխանել է, որ «չի կարող զբաղվել այլ գործերով» «այնքան ժամանակ, մինչեւ որ չդադարեցնենք երկրի այս ավերածությունն ու փլուզումը»։

Սաակաշվիլու խոսքով՝ նա մտադիր է «ավարտել «Վրացական երազանք» կուսակցության առաջնորդի»՝ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլու կառավարումը «վրաց ժողովրդի հետ միասին»։

«Ես վրաց ժողովրդի հետ եմ։ Եկեք քաղաքական գործիչներին մի կողմ նետենք։ Ես քաղաքական գործիչ չեմ, ես ժամանակակից վրացական պետականության ստեղծողն եմ, Վրաստանի հայրենասերը, ձեզանից մեկը, նրանցից, ում սիրտը ցավում է այն պատճառով, որ երկիրը քանդվում է»,- ասել է նա։

Նախկին նախագահը, որը հեռակա դատապարտվել է հայրենիքում մի քանի քրեական գործերով, խոսել է նաեւ Վրաստան վերադարձի հնարավոր ուշացման մասին։

«Չեն թողնի, թե ոչ՝ կախված է վրաց ժողովրդից... Ես չեմ վախեցել բանտից Ուկրաինայում, եւ առավել եւս՝ չեմ վախենում իմ երկրում... Նրանք այնքան թույլ են, որ դիմադրություն չեն ցուցաբերի վրաց ժողովրդին»,- ասել է նա։

Գվարամիայի հարցին, թե հասկանում է արդյոք նախկին նախագահը, որ հեղափոխական սցենար է գծում, Սաակաշվիլին ասել է, որ «դա սցենարն է այն բանի, որ վրացիները չեն նսեմացվի»։ Միեւնույն ժամանակ, նա ավելացրել է, որ «այս ամենը կավարտվի ընտրություններով»։ Սաակաշվիլին իր վերադարձը համարում է «այն գործընթացների շարունակությունը, որոնք սկսել է վրաց ժողովուրդը նախագահական ընտրությունների ժամանակ, եւ որոնք շարունակվել են բողոքի ակցիաներում հունիսի 20-21-ին Թբիլիսիում։

«Ես չեմ կարող պարզապես նստել այստեղ ու նայել, թե ինչպես է կործանվում մեր երկիրը, ինչպես են վրացիները արտագաղթում, ինչպես է մեր երիտասարդությունը նստում բանտերում միայն այն պատճառով, որ նրան չեն ներել սերն առ հայրենիք»,- ասել է նա։

Սաակաշվիլին  չի ճշգրտել, թե համաձայնեցված են արդյոք իր ծրագրերը «Միասնական ազգային շարժում» նախկին կառավարող կուսակցության հետ, որի հիմնադիրն է նա։ Միաժամանակ նա ավելացրել է, որ քննարկել է իր վերադարձի հնարավորությունը «շատ մարդկանց հետ Վրաստանում, եւ նրանք միայն քաղաքական գործիչներ չեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել օտարերկրյա գործակալների մասին օրինագծին
Կողմ է քվեարկել 83 պատգամավոր, դեմ՝ ոչ ոք
Վրաստանի խորհրդարանի մոտ բողոքի ցույց է՝ «օտարերկրյա գործակալների մասին օրենքի» դեմ
Ցուցարարների ձեռքում Վրաստանի և ԵՄ դրոշներն են և պաստառներ՝ «Ո՛չ ռուսաստանյան օրենքին», «Այո՛ Եվրոպային», «Մենք ընտրում ենք Եվրոպան, ոչ թե Ռուսաստանը», «Ո՛չ գրաքննությանը» և այլ պաստառներ
Վրաստանի խորհրդարանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը քննարկելիս լուրջ ծեծկռտուք է սկսվել
Այն պահին, երբ այս հարցով ելույթ ունեցող Մամուկա Մդինարաձեն կանգնած էր ամբիոնում, պատգամավոր Ալեկո Էլիսաշվիլին վազեց նրա մոտ և հարվածեց
Ամենաշատ