News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բիթքոինի՝ աշխարհում ամենաթանկ եւ ամենատարածված կրիպտոարժույթի փոխարժեքն ընկել է 8 հազար դոլարից ներքեւ։ Շաբաթվա ընթացքում այն իջել է մոտավորապես 20 տոկոսով։

Դա շաբաթվա ամենաէական նվազումն է ընթացիկ տարում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Միեւնույն ժամանակ, շուկայում գլխավոր թվային մետաղադրամի բաժինը կրճատվել է 67,5 տոկոսով։ Կապիտալացման գծով ամենամեծ կրիպտոարժույթների մեծամասնությունն այժմ «կարմիր գոտում» է, նշում է ՌԲԿ-ն։

Ի դեպ, Morgan Creek Capital Management-ի գլխավոր տնօրեն Մարկ Յուսկոն կարծում է, որ բիթքոինի փոխարժեքի տատանումները նորմալ երեւույթ են։

Հիշեցնենք, որ այս կրիպտոարժույթի առավելագույն պատմական արժեքը գրանցվել է 2017 թվականի դեկտեմբերին։ Այդ ժամանակ բիթքոինի գինը գերազանցում էր 20 հազար դոլարը։ Հետո այն սկսեց իջնել 41 տոկոսով եւ 2018 թվականի հունվարի կեսին վաճառվում էր նվազագույն (դեկտեմբերի սկզբից) արժեքով՝ 12 հազար դոլար։ Բայց հետո այն թանկացավ՝ հունիսի վերջին հասնելով տարեկան առավելագույնին՝ 13 հազար 770 դոլարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Ամենաշատ