News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 18
USD
476.34
EUR
530.17
RUB
7.45
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

«Համաշխարհային ասպարեզում Ժակ Շիրակը հանրահայտ էր նրանով, որ մարտահրավեր էր նետել ամերիկացիներին Իրաքում»,- գրում է Le Figaro-ի լրագրող Լորա Մանդեւիլը։

«Նա «Հին աշխարհի» վառ հրացանակիրն էր, որն ամեն բան ուղիղ տեքստով էր ասում»,- ասվում է հոդվածում։ «Ի՞նչ է ուզում ինձնից այս տանտիկինը։ Որ ձվերս մատուցարանի վրա նրա՞ն մատուցեն»,- ասել է վարչապետ Ժակ Շիրակը 1984 թվականին՝ խոսելով Մարգարեթ Թետչերի մասին իր բարձրախոսով, որն անջատված էր կարծում Եվրամիության գագաթաժողովի ժամանակ, երբ դաժան բանակցություններ էին վարվում Մեծ Բրիտանիայի հետ։

«Եվ այսպես, ինչպիսի՞ն էր Շիրակի արտաքին քաղաքականությունը՝ ատլանտյա՞ն, թե՞ ավելի շուտ՝ կապված ֆրանսիական անկախության հետ։ Անշուշտ, այդ քաղաքականությունը միաժամանակ ե՛ւ մեկն էր, ե՛ւ մյուսը, ինչպես էր դը Գոլի եւ Միտերանի օրոք՝ հանդիսանալով ֆրանս-ամերիկյան հարաբերությունների ավանդական բարդության նշան։ 1999 թվականին Շիրակը նորից աջակցեց Բիլ Քլինթոնին Կոսովոյի ռմբահարումների ժամանակ, որպեսզի կանգնեցնի սերբերի անօրինությունները, նաեւ մինչեւ Սարկոզին սկսելով  Փարիզի մասնակի վերադարձը ՆԱՏՕ ռազմական կառույցներ։ Նա նաեւ եղել է առաջիններից մեկը, որ սեպտեմբերի 11-ին զանգահարել է Ջորջ Բուշ-կրտսերին, իսկ հետո առաջինը խորհրդանշորեն մեկնեց Նյու Յորք՝ Առեւտրի համաշխարհային կենտրոնի ծխացող ավերակներ, որպեսզի աջակցի իր մեծ դաշնակցին»,- հիշեցնում է հոդվածագիրը։

Բայց մեկուկես տարի հետո՝ 2003 թվականի փետրվարին, Ժակ Շիրակն իր նախագահության ամենամեծ անակնկալը պատրաստեց՝ սպառնալով վետո դնել այն բանաձեւի վրա, որը թույլ էր տալիս ուժ կիրառել Իրաքում, որպեսզի այնտեղ գտնեն ենթադրյալ զանգվածային ոչնչացման զենքը, դրանով իսկ ընտրություն կատարեց հօգուտ Ամերիկայի հետ բաց առճակատման։ Նման որոշումը մնում է հիշողության մեջ որպես մեծ արարք, որն ապահովեց «Գոլի» փառքը Շիրակի դարաշրջանի համար։ Ի հայտ եկավ հաստատումն այն բանի, որ Ֆրանսիան հատուկ ձայն ունի, եւ այդ առիթով նա միացավ Ռուսաստանի ու Գերմանիայի հետ»,- նշում է Le Figaro-ն։

Մորիս Գուրդո-Մոնթանը, որը երկար ժամանակ նրա դիվանագիտական խորհրդականն էր, հարցին, թե ինչպես է տեսնում «Ժակ Շիրակի աշխարհը» եւ նրա արտաքին քաղաքականության հիմնական գաղափարները, խոսում է «բազմալատերալ հակակոնֆորմիստի» մասին, «որն առաջ է անցել ժամանակից մի ամբողջ սերնդով»։ Ակնհայտորեն հավակնելով Ֆրանսիայի տեղի Գոլի տեսլականին՝ Շիրակը, նրա խոսքով, դիտարկում էր նրան գլխավորապես որպես «փոխանցող ուժ»՝ ուղղված «բազմալատերալիզմի առաջմղմանը»։ «Շիրակը կռահում էր G20-ի հայտնվելը»,- հավաստիացնում է Գուրդո-Մոնթանը։

«Բոլոր ուղղություններում նման բացության հիման վրա նշվում էր նրա բազմաբեւեռ աշխարհի հայեցակարգը, որի կառավարումը չէր կարելի թողնել միայն ամերիկյան գերտերությանը»,- նշում է լրագրողը։ «Շիրակը իրատես էր, նա չէր հավատում պատմության վախճանին»,- ասում է Գուրդո-Մոնթանը։

«Հանուն իրատեսության Շիրակը 2000 թվականին վերսկսեց հարաբերությունները պուտինյան Ռուսաստանի հետ՝ չնայած չեչենական պատերազմի անօրինություններին, մինչ այդ նա «Բորիս Ելցինի մեծ բարեկամն էր», որի կարեւորությունը հասկացավ շատ շուտ, արդեն 1991 թվականին, ի տարբերություն Միտերանի»,- հիշեցնում է Մանդեւիլը։

Նրա քաղաքականության «մոռացված» մասում, երբ ինչ-որ մեկը նրա դեմ քեն էր պահում, երեւում են Կենտրոնական Եվրոպայի երկրները, որոնց նա 2003-ին կշտամբում էր՝ ասելով, որ «նրանք կորցրել են լռելու հնարավորությունը», երբ աջակցում էին Բուշին Իրաքում։ Իսկ նրանք կրկնում էին, որ չեն վստահում նրան եւ մտահոգ են, որ Շիրակը ռուսների հետ խոսել է իրենց գլխի վրայով թռչելով։ Երբ նա հեռացավ պաշտոնից, եվրոպական մամուլը նրան չողողեց գովասանքներով, ընդհակառակը, ընդգծեց նրա փոփոխականությունը եւ հիշեց նրա մականունը՝ Քամելեոն Բոնապարտ։ «Եվրոպամետ» լինելով՝ Շիրակը նաեւ տարված էր այլ քաղաքակրթությունների հետ երկխոսությամբ՝ ասիական, աֆրիկյան եւ արաբական»,- ամփոփում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ