News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հացադուլն, իհարկե, քաղաքական պայքարի մեթոդ է, բայց ոչ ամենալավը, մամուլի ասուլիսում հայտարարել է հանրապետական պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` մեկնաբանելով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի օրինակով «Ազատության» հրապարակում մի խումբ մտավորականների հայտարարած հացադուլը:

«Այո, իհարկե, հացադուլը բողոքի ձեւ է, բայց պետք չէ անել այն, որտեղ պատահի, օրինակ, «Ազատության» հրապարակում: Ավելի լավ է հացադուլ անեն իրենց տանը»,- ասել է պատգամավորը:

Խոսելով այն մասին, թե այդ եւ այլ ակցիաները երկրում ստեղծված բարդ տնտեսական իրավիճակի արդյունք են, Զոհրաբյանը նկատել է, թե դժգոհության ալիքը մշտապես ուղղվում է ՀՀԿ-ի կողմը: «Բայց ոչ բոլոր դեպքերում է ՀՀԿ-ն մեղավոր դժբախտություններում: Որոշ խնդիրներ պայմանավորված են միջազգային միտումներով»,- ասել է նա:

Զոհրաբյանը ընդգծել է, թե կարեւորը իրավիճակը չսրելն է: «Մենք պետք է խուսափենք մարտի 1-ի իրադարձություններից: Ահա թե ինչու Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի մասնակիցներին թույլ տրվեց մտնել «Ազատության» հրապարակ»,- ասել է Զոհրաբյանը եւ հավելել, թե Հայաստանի նախագահը բռնապետ չէ, Քադաֆի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ