News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը 2020 թվականին սպասվող եվրոպական շրջագայությունից ստացված հասույթն ուղղելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում:

Այս մասին ասված է System of a Down ռոք խմբի հայտարարության մեջ, որը տեղադրված է Ֆեյսբուքում՝ խմբի պաշտոնական էջում:

«Մենք ուրախ ենք հայտնել, որ 2020 թվականին սպասվող եվրոպական շրջագայության հիմնական ժամկետները հայտնի են: Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, սկսվում է տոմսերի վաճառքը, որն իր մեջ ներառում է նաեւ VIP փաթեթներ: Հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության եւ բնապահպանության ոլորտներում: Մանրամասների համար այցելեք systemofadown.com պաշտոնական կայք»,- ասված է հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ